Այս սարսափելի տեսանյութն իր էջում տեղադրել է Հովիկ Գյոզալյանը, որտեղ հստակ երևում և լսվում է ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակոցները, որոնք ուղղված են գյուղի բնակիչներին։
Դեպքը տեղի է ունեցել վազաշեն գյուղում։ Բակում երեխաները պարում և զվարճանում էին, իսկ մեծահասակներն ուրապախանում էին նրանցով, որոնցից մեկն այդ պահին նկարում էր նրանց պարը։ Եվ հանկարծ․․․ մեկ վայրկյանում ուրախությունը վերածվեծ խուճապի, մարդիկ վախից սկսեցին գոռալ, երեխաները լացել։ Լավ է, որ մեծահասակներն այդ պահին երեխաների հետ էին և ժամանակին հասցրեցին նրանց ապահով տուն տեղափոխել։
Հովիկ Գյոզալյանը տեսայութին կից հետևյալ գրառումն է կատարել․ «Ուրախ պարում էինք, մեկ էլ․․․ Այսպիսին է երեխաների անդորրը Վազաշենում»։