Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում հարսանիքն ավարտվել է հարսնացուի մահվամբ, գրում է MIGnews.com-ը:
Ըստ տեղեկությունների՝ հարսնացուն` 30-ամյա Ջեսիկան, գտնվել է հղիության 6-րդ ամսում: Հարսանիքի ամենաթեժ պահին հարսնացուն սկսել է իրեն վատ զգալ:
Հյուրերին թվացել է, թե դա սովորական հուզմունք է, սակայն Ջեսիկան շուտով կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց:
Այնտեղ կնոջ մոտ սկսվել են ծննդաբերության ցավերը: Ինչպես եզրակացրել են բժիշկները, ծննդաբերության ցավերի ժամանակ կինը կաթված է ստացել:
Ջեսիկան մահացել է հիվանդանոցում, իսկ երեխայի կյանքը հաջողվել է փրկել: Չնայած երեխան վաղաժամ է ծնվել` 930 գրամ քաշով, նրա կյանքին վտանգ չի սպառնում: