Ասում են կենդանիներն ամեն ինչ անում են բնազդաբար: Բայց երբեմն լինում են դեպքեր, որոնք ստիպում են վերանայել մոտեցումը կենդանիների նկատմամբ:
Որքան շատ են դեպքերը, երբ կենդանիները մարդկային կյանքեր են փրկում: Փաստորեն երբեմն կենդանիները կարող են ավելի բարի ու խելմիտ գտվել, քան մարդն ինքը:
Այս փոքրիկ փիսիկին բոլոր հերոս են կոչում Ինչու՞: Որովհետև նա մարդկային կյանք է փրկել:
Մի օր նրա տիրուհին լսեց, թե ինչպես է կատուն մլավում: Կինը գնաց կատվի մլավոցի ուղղութամբ և հասկացավ, որ կատուն նկուղում է:
Նա իջավ նկուղ և ահա թե ինչ տեսարանի նա ականատես եղավ. կատուն մտել արկղի մեջ, այդտեղ նա իր մարմնով ծածկել էր մի նորածնի՝ կարծես ցանականալով տաքացնել նրան:
Կինն անմիջապես շտապ օգնություն կանչեց և փոքրիկին տեղափոխեցին հիվանդանոց: Երբ շտապ օգնության մեքենան շարժվեց, կատուն սկսեց մլավելով վազել մեքենյի հետևից, հավանաբար անհանգստանում էր երեխայի համար:
Մի բան հաստատ է, այդ փոքրիկ կենդանու մեջ բարություն ու խիղճ ավելի շատ կա, քա այդ երեխային արկղի մեջ նկուղում թողնող մարդու մեջ:
Նյութը հրապարակման պատրաuտեց Goodinfo-ն