Սա այն դեպքն է, երբ լրագրողները պետք է Քոչարյանին ասեն՝ չքվեք, պարոն Քոչարյան

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիայի»հետ հարցազրույցում նախաքննական գաղտնիքը բացահայտելու կոչ արեց լրագրողներին:

Կոչն անընդունելի է լրագրողական կազմակերպությունների համար:

«Բացեիբաց լրագրողական համայնքին կոչ անել խախտել օրենքը և նախաքննական գաղտնիք ձեռք բերել և հրապարակել, դա կամ իրավական տգիտություն է կամ միտումնավոր պրովոկացիա,- նկատում է  խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS