Սա էր պատճառը, որ ներկա գտնվող ղեկավարները առանձնահատուկ հարգանքով էին շփվում Փաշինյանի հետ

Աշոտ Ասատրյանը, անդրադառնալով Սոչիում կայացած ԵԱՏՄ բարձրագույն հերթական նիստին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ փաստացի ամենալեգիտիմ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն էր, ով մնացած ներկաներից ամենակարճն էր կառավարում երկիրը, սակայն ամենավստահն էր իր իշխանության վրա:

Սա էր պատճառը, որ ներկա գտնվող ղեկավարները առանձնահատուկ հարգանքով էին շփվում Փաշինյանի հետ, Բելառուսի նախագահը նույնիսկ իր անթաքույց հիացմունքն էր հայտնում:

Այդ հիացմունքը իրականում ոչ այնքան Փաշինյանն էր, որքան հայ ժողովրդինը: Հավաքված ղեկավարները պարզապես սարսափում էին այն մտքից, որ իրենց հետ մեկ դահլիճում նստած Հայաստանի վարչապետի թիկունքին մի ամբողջ ազգ է կանգնած: Դրանից հետո ոչ մեկ չէր համարձակվելու որևէ թթու կամ կծու խոսք ասեր, որևէ մեկը չէր փորձելու պահանջների լեզվով խոսեր ու որևէ մեկը չէր համարձակվելու բարձր դիրքերից հանդես գալ:

Փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը, ժողովրդի օգնությամբ հաստատեց իր դիրքերը ԵԱՏՄ հանդիպման շրջանակներում: Առջևում դեռ շատ կարևոր հանդիպումներ ունենք»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS