Սա կարող են կարդալ նաև նրանք, ովքեր արժանիքներ անգամ չունեն: Պետք է կարդալ մինչեւ վերջ

Ընկե´ր, մրսու°մ ես:
Գրողը տանի, ինձ ա° հարցնում. Վիկա Հարությունյան

Անպայման կարդալ մինչեւ վերջ:

Վերջին վանկով կկախեն իրենց գլուխը, նրանք, ովքեր իրենց ստեղծած փուչիկի թափանցիկ պատերից առաջին ու վերջին անգամ դուրս կնայեն, նրանք, ովքեր էս պատմության մեջ երկար կփնտրեն իրենց, բայց էդպես էլ չեն գտնի, գիտակցելով, որ նրանց այս սիրուն տողերից զրկել է իրենց իսկ սեփական հավատի անպատեհ բացակայությունը, բայց սիրուն ու կիսաթեք կժպտան միայն նրանք, ովքեր այդ օրը իմ հետ նույն վայրում կանգնած գրկել էին իրենց միակ վերարկուն` հավատը, ու ջերմանում էին` չնկատելով կարմած մատներն ու բերաններից դուրս եկող տաք գոլորշին։Վանաձորի Արցախի հրապարակը մարդաշատ չէր, համենայն դեպս ոչ այնքան, ինչքան ես պլանավորել, հաշվել ու հատիկ-հատիկ դասավորել էի իմ մանկության ամառների հսկայական հրապարակում, որտեղ մարդիկ իմ համար կիկլոպների նման անճոռնի էին ու տիտանների նման ահարկու:

Տարօրինակ եղանակ էր. թեթև քամի, սառը օդ ու սարսռեցնող անծանոթ հայացքներ: Երկրի միակ ընդդիմության առաջնորդը շտապում էր օղորմածիկ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդի տան դիմաց սելֆիի( ինքը սելֆի միշտ ա սիրել :Ճ ),

իսկ ես անկյունում սառած-կապտած կանգնած րոպեներն էի հաշվում, որ հասնենք գրասենյակտաքանամ:

Մարդկանց դեմքերը ներսում փակված էմոցիաների նման բազմազան էին, տարբեր ու բոլորը
իրար նման` աննկարագրելի սիրուն:

— Ընկե´ր, մրսու°մ ես:
Գրողը տանի, ինձ ա° հարցնում:

Աչքիս առաջ շուրջս հավաքված բոլոր մարդիկ միանգամից մեծացան, նրանց սիրուն դեմքերը աղավաղվեցին, մի ակնթարթում հետ վերադարձա իմ մանկության կիկլոպների ու տիտանների հրապարակ, որտեղ ես մեջտեղում կանգնած հիանում էի նրանց գոյությամբ:

Ժպտացի ու գլխով հա ասեցի:
Երբեք էնքան չեմ ամաչել, նույնիսկ երբ առաջին անգամ անգիտակցաբար հավաքել եմ ես քեզ
սիրում եմ բառերը:

Տղաներից մեկին խնդրեց կուրտկան հանել, տալ ինձ, իսկ նրան մնալ բարակ սպիտակ ու իմ ամենասիրելի վերնաշապիկով:

Չէ, սա պատմություն չի այն մասին, որ ինձ իր հոգատարությամբ ու ներկայությամբ ծածկեց ներկայիս համայն հայության ու մեզնից յուրաքանչյուրի վարչապետը, սա պատմություն է այն մասին,որ ինձ ծածկել է Նիկոլը, այն նույն վարչապետը, ում մեկ ու կես տարի առաջ ձեզնից շատերը ծաղրում էին, նա, ում ամեն բառի, ելույթի վրա ծիծաղում էին, նա,

ում հավատում էին մի քանիսը, նա, ում հարթակից դավաճան որակեցին, ում անամոթաբար մեջքով կանգնեցին, ում մոռացան հավատալ, ում մոռացան սպասել, ում հիշեցին միայն այն ժամանակ, երբ նա դարձավ միակն ու ընտրյալը:

Ինչպես 3 տարի առաջ կիկլոպների ու տիտանների հրապարակում, այնպես էլ նրան նախորդող ամեն րոպե ու վայրկան նա ծածկել ու ջերմացրել է յուրաքանչյուրին, նա եղել է մեզնից յուրաքանչյուրն ու մեկ ամբողջը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS