Փաստաբան Նորայր Նորիկյանը, անդարադառնալով վերջին օրերին զինծառայողների ինքնասպանության դեպքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քսան օրվա ընթացքում արձանագրվել է երեք զինծառայողի ինքնասպանության դեպք:
Սա մեր հասարակության ողբերգությունն է: Ես հասկանում եմ, որ բանակի ղեկավարությունը մեղավոր չէ, որ նրանք անթերի են, որ նրանց որևէ քննադատական խոսք ասելը հարված է թիկունքից, որ այդպես ջուր ենք լցնում ադրբեջանցիների ջրաղացին:
…Ինձ ավելի շատ մտահոգում է մեր հասարակության անտարբերությունը, ցասումի, դժգոհության ու բողոքի բացակայությունը…
Ե՞րբ պետք է սթափվենք և հասկանանք, որ զինված ուժերում տիրող ոչ ֆորմալ բարքերը ուղղակիորեն խժռում են մեր զավակներին, ու մենք դեռևս չենք գտել դրա հակաթույնը:
Հերի՛ք է ճամարտակություններով զբաղվեք:
Լուծե՛ք այս խնդիրը ու վե՛րջ…
Խաղաղ պայմաններում որևէ զինծառայողի՝ զինվորական ծառայության հետ կապված որևէ ինքանսպանության, կա՛մ սպանության, կա՛մ այլ հանգամանքների պայմաններում մահվան դեպք չունի որևէ արդարացում: Ո՛չ մի վիճակագրություն չունի գրոշի արժեք, եթե զոհասեղանին զինվորի կյանքն է…»