Սա նույն ադրբեջանցին է ով սիրում ու ուզում է սպանել հային. Մարաղայից Բուդապեշտ ու Թալիշ

1992 թվականին տեղի ունեցավ Մարաղայի կոտորածը: Ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» գումարտակը 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ։

Պաշտպանական ուժերը, ովքեր մոտ 60 հոգի էին, տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին, նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում: Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված:

Թվում էր, թե Մարաղայի կոտորածից հետո, երբ անցել է 25 ու ավելի տարի, ադրբեջանցիները փոխած կլինեն իրենց բնավորությունը: Սակայն բոլորս տեսանք, թե ինչպես 2016 թվականի ապրիլին նույն ադրբեջանցին, ումից սպասում էինք փոփոխություն, նորից մտավ Թալիշ ու սկսեց ոչնչացնել այն մարդկանց, ովքեր մնացել էին Թալիշում:

1992 թվականին Մարաղայում ադրբեջանցիները վառում էին, կտրատում, կախում ու տանջամահ անում գյուղում մնացած մարդկանց: Արդյունքում մոտ 50 զոհ և 50 գերեվարված:

2016 թվականին Թալիշում ադրբեջանցիները նորից նույն ձեռագրով էին գործում: Դաժանաբար սպանել էին տատիկ-պապիկին, կտրել ականջներն ու ցույց տվել մարդ տեսակից հեռու իրենց բնավորությունը:

Սա Ադրբեջանն է ու ադրբեջանցին: Բուդապեշտում նույնպես ադրբեջանցին էր, ում հետ միգուցե և փորձում էր ընկերություն անել հայը, և ում գիշերը կացնահարեց ադրբեջանցին:

Սրանք փաստեր են, որոնց հետ պետք է հաշվի նստել: Հաշվի նստել, եթե անգամ դու հայկբարսեղյան ես ու կոնկրետ շահեր ունես:

Իսկ խաղաղություն ուզում են բոլորը՝ թե՛ հայերը, և թե՛ ադրբեջանցիները:

NEWSPRESS.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS