ՍԱ պետք է իմանան բոլոր կանայք և աղջիկները․․․Ի՞նչ է կնոջ մեջ փնտրում իսկական տղամարդը։Եթե ձեզ մոտ դեռևս որոշ կասկա ծներ կան, ապա այս հրապարակման մեջ կգտնեք միանշանակ պատասխան այն հարցին, թե ի՞նչ են ցանկանում տղամարդիկ։ Փիլի սոփայ ության դոկտոր Քրիստիան Քարտերը, ով ուսումնասիրում է զույգերին ու ընտանիքներին, գտնում է, որ գտել է այն հարցի պատա սխանը, թե ի՞նչ են հատկապես տղամարդիկ փորձում գտնել կանանց մեջ։
Հանրահայտ «Բռնել և պահել (տղամարդուն)» գրքի հեղինակը տարիներ շարունակ ուսունասիրել է մտերիմ մարդկանց հարաբեր ությունները և հասկացել, թե ինչու են որոշ հարաբերություններ զարգանում, իսկ մյուսներն անmիջապես փակուղում հայտնվում։
Պատասխանը կապված է տարիքի հետ։ Մեծահասակները փնտրում են հարաբերություններ ողջ կյանքի համար և ընտրում են այն պիսի զուգընկերոջ, ում հետ ինչ-որ ընդհանուր բան ունեն։ Հասունությունը հենց այն է, ինչը, ինքնըստինքյան, տարբերակում է տար իքով տղամարդուն պատանուց։ Եթե ձեր կյանքի տղամարդուն ձեր մեջ դուր է գալիս այն, ինչը կնշենք ստորև, ապա դուք հանդիպ ում եք հասուն տղամարդու և ոչ թե պատանու հետ։Համոզվեք, որ նրա մասին էլ կարելի է վստահորեն ասել հետևյալը․
1․ Իսկական տղամարդը սիրում է լավատեսներին
Դատելով ամեն ինչից, հենց կանայք են սահմանում հարաբերություններում զգացմունքային կապի մակարդակը, և իսկական տղա մարդիկ դրանից վատ չեն զգում։ Զգացմունքային հավասարակշռությունը և վստահությունը վկայում են անձի նկատմամբ բարձր հետաքրքրվածության մասին և ձեր զուգընկերոջը թույլ տալիս համոզվել, որ դուք միասին եք ոչ միայն ֆիզիկական գրավչություն համար։Անձնական զգացմունքներով կիսվելը նույնքան կարևոր է, որքան ձեր հումորի զգացումի դրսևորումը։Տղամարդը սիրահար վում է զվարթ կնոջը, ով միշտ ժպտում է և կյանքով ուրախանում։ Հենց այդպիսի մարդու հետ է նա ցանկանում ընդհանուր անցյալ ունեն ալ։
2․ Իսկական տղամարդը նախընտրում է անկախ կանանց
Իսկական տղամարդուն պետք է կին, ով ցանկացած իրավիճակում պահպանում է իր ինքնությունը, ում, ընդհանուր առմամբ, հարա բերությունները պետք չեն միայն, որպեսզի իրեն երջանիկ զգա (ով, սակայն, միշտ ուրախ կլինի նրանից համբույր ստանալ)։ Այս տի պի կանայք կարող են սեփական որոշումներ կայացնել, փայփայել սեփական երազանքներ և հասնել իրենց նպատակին։Իսկական տղամարդն ըստ արժանվույն կգնահատի այդպիսի անկախ կնոջը, ով նրա աչքին շահեկանորեն կառանձնանա այն կանանցից, ով քեր ինքնուրույն ոչ մի բանի ունակ չեն և բացարձակ չեն կարող առանց տղամարդու երջանիկ լինել։
3․ Իսկական տղամարդը կարիք ունի զգացմունքային հասուն կնոջ
Ընդ որում՝ հասունություն պետք է դրսևորվի երկուսի կողմից էլ։ Զգացմունքային զսպվածությունը լավացնում է հարաբերություն ները։ Կյանքում զույգերի միջև լինում են տարաձայնություններ, և այդպիսի վեճերի ժամանակ վարքը շատ կարևոր է․ այն ցույց է տալիս հասունության մակարդակը կամ դրա բացակայությունը։Իսկական տղամարդը մեծ կարևորություն չի տա կոպիտ վիրավոր անքներին և անվայել դիտողություններին, սակայն անպայման կփորձի հասկանալ, թե ինչ է ձեր ուզածը։ Հասուն կինը կվարվի ճիշտ նույն կերպ․ նա տղամարդուն չի քննադատի կամ պախարակի, եթե նրա պատճառով խնդիրներ առաջանան։ Ներդաշնակ զույգերը գիտեն, թե ինչպես, անգամ ամենաթեժ վեճի ժամանակ, զսպեն իրենց զգացմունքները։
4․ Իսկական տղամարդուն անհրաժեշտ է կին, ով նրան գրավում է ամեն ինչով
Հասկանալի է, որ ֆիզիկական գրավչությունը ցանկացած հարաբերություններում կարևոր բաղադրիչ է։ Սակայն իրական, ամուր գրավչությունը իր մեջ ներառում է ավելին։Հասուն տղամարդը փնտրում է հենց գրավիչ անձնավորության։ Նա գիտի, որ գեղեցկ ությունը ժամանակի հետ կխամրի, իսկ, ահա, հրաշալի անհատականությունը տարիների ընթացքում ավելի կկատարելագործվի։
Փնտրում եք հասուն տղամարդո՞ւ։
Եղեք ինքնուրույն, զարգացեք բոլոր առումներով և մի մոռացեք մշտական ինքնատիրապետման մասին։ Աշխատեք ինքներդ ձեզ վրա և սովորեք երջանիկ լինել անգամ տղամարդու բացակայության պարագայում։ Իսկ երբ պահը գա, պատրաստ եղեք նրան ըն դունելու այնպիսին, ինչպիսին կա, և կառուցելու նրա հետ ապագան։