Սա պետք է կարդան բոլոր ծնողները. Այս 4 ամյա աղջիկը տեսողոթյան մեծ խնդիր ունեցավ ծնողների թույլ տված սխալի պատճառով

4-ամյա աղջնակի հայրը խնդրում է, հորդորում է բոլոր ծնողներին թույլ չտալ իր սխալը, նա խորհուրդ է տալիս արգելել երեխաներին օգտվել սմարթֆոնից, ինչի պատճառով նրա դուստրը կարող էր կուրանալ:

Աղջնակն առավոտից մինչև երեկո 2 տարի շարունակ խաղում էր սմարթֆոնով: Ոչ մայրը, ոչ հայրը նրան չէին արգելում, նույնիսկ ուրախ էին, որ կարող էին հանգիստ զբաղվել իրենց գործերով: Եվ ահա թե ինչ հետևանք ունեցավ դա: Երեխայի տեսողությունը սկսեց վատանալ, նրան նշանակեցին հատուկ ակնոցներ, սակայն դա ոչ մի բանով չօգնեց, երեխայի տեսողությունը աստիճանաբար թուլանում էր: Եվ բժիշկներն ախտորոշեցին ՝ ամբլիոպիա՝ ծույլ աչք:

Այս հիվանդության դեպում աչքերից մեկն ընդհանրապես չի մասնակցում տեսողական գործընթացին: Երեխայի աչքը վիրահատեցին, բարեբախտաբար վիրահատությունը բարեհաջող անցավ և երեխայի տեսողությունը վերականգնվեց: Բայց բժիշկները նախազգուշացրել են, որ աղջիկն այլևս չի կարող օգտվել ոչ հեռախոսից, ոչ համակարգչից:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS