Օլգա Բրովարեցն Ուկրիանում 28-ամյա ամենաերիտասարդ գիտությունների դոկտորն է, ով գտել է քաղցկեղը և շատ այլ հիվանդություններ բուժվելու միջոցը, որոնք առաջանում են մուտացիաների հետևանքով:
Յուրաքանչյուր մարդու օրգանիզմը, ինչպե հայտնի է, պարունակում է 23 զույգ քրոմոսոմ, իսկ յուրաքանչյուր քրոմոսում առկա է ԴՆԹ մոլեկուլ, որը կրում է ամբողջ գենետիկ տեղեկատվությունը և ոլորված պարույր է հիշեցնում:
Եթե այդ ոլորաձև պարույրը քանդենք, ապա կտեսնենք, որ բոլոր բազային զույգերն ունեն հստակ կառուցվածք: Իսկ ահա մուտացիոն զույգերն այլ տեսք ունեն, գիտնականները դրանք անվանում են «սապատավոր»:
Թե ինչպե՞ս է դրանց հաջողվում խաբել ԴՆԹ-ին և տեղավորվել պարույրում՝ մարդու օրգանիզմում առաջացնելով ցավ և փոփոխություններ, մինչ օրս գիտության մեջ անհայտ էր:
Մինչդեռ Օլգա Բրովարեցը հաշվարկել է այն կանոնավորությունը, որով տեղի է ունենում այդ պրոցեսը:
Բոլոր այդ մուտացիաները շարունակվում են ԴՆԹ-ում, որի շնորհիվ մարդկանց ինքնազգացողությունը լավանում է, զարգանում և հարմարվում կյանքի ավելի դժվար պայմաններին:
Միևնույն ժամանակ մուտացիաներն առաջացնում են քաղցկեղ և շատ այլ հիվանդություններ: