Սենսացիոն հրաժարականներ «Իմ քայլ»-ի թիմում․․․Ինչո՞ւ են հրաժարական տալիս

Mediaport-ի տեղեկություններով՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։Առողջապահության ոլորտը տապալած Թորոսյանը, որի ղեկավարման շրջանում Հայաստանի ա-ռողջապահության համակարգը հիմնահատակ քանդվեց, հազարավոր մարդիկ մահացան համավարակից, որո-շել է աննկատ հեռանալ աշխատանքից և այս օրերին զբաղված է իր կոռուպցիոն գործարքների հետքերը մաք-րելով։

Հավելենք, որ տևական ժամանակ է՝ ՀՀ իշխանությունները զբաղված են առողջապահության նախարարի փըն-տրտուքով, սակայն որևէ մասնագետ չի համաձայնվում նշանակվել նախարար՝ հատկապես պատերազմից հե-տո։ Այս պահին փորձում են համոզել նախարարի նախկին տեղակալ Հովհաննես Հարությունյանին։

Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս փաստը «Արմեն-պրես»-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքսյա Կիրակոսյանը։Ըստ Արաքսյա Կիրակոս-յանի՝ Տիգրան Պետրոսյանն իր հրաժարականի մասին լրագրողների հետ կխոսի ՀՀ կառավարության կողմից իր պաշտոնից ազատման որոշումը հաստատվելուց հետո։

Մինչ Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը Տիգրան Պետրոսյանը 1998-2000թթ. եղել է համակարգչային կուրսերի դասընթացավար Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Գյումրու մասնա-ճյուղում:

2003-2013 թթ. Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դա-դարով):

2002-2017 թթ. դասախոսել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում: 2013-2016 թթ․ «Հայկական Կարիտաս» բարեսի-րական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառո-ւցապատման ծրագրի համակարգողն էր, 2014թվականից՝ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շա-հերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն:

2018 թվականից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։

2019 թվականի փետրվարի 6-ից ՀՀ Շիրակի մարզպետն է: Տեխնիկական գիտությունների թեկնածու է։

Աղբյուր

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS