Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի, գրի և դպրության օրն է

Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի, գրի և դպրության օր. Այն սահմանված է ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի 12-րդ հոդվածով:

Կրթությունը և գիտելիքը, որպես արժեք, հնուց ի վեր հայ իրականության մեջ ունեցել են իրենց կայուն տեղն ու նշանակությունը: Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայկական մենթալիտետին բնորոշ կողմերից են համարվել: Եվ պատահական չէ, որ մեզանում սեպտեմբերի 1-ը` որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, միշտ էլ տոնական է լինում:

Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան: Բարձրադիր պաշտոնյաները օրվա կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձն են հղում սովորողներին։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS