Սեպտեմբերի 12-ի աստղագուշակ․ Ռոմանտիկ ծանոթություններ են սպասվում երկվորյակներին․․․
Խոյ:
Ստիպված կլինեք աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ կայացնել:Անգամ,եթե առաջնորդվեք հակասական տեղեկություն-
ներով, միևնույն է ճիշտ լուծումներ կգտնեք:Բարեհաջող օր է գործարարների համար, նրանց առջև նոր հնարավորություններ կբաց-
վեն, կնքած պայմանագրերը շահեկան կլինեն:Անձնական հարաբերություններում որոշ խնդիրներ կծագեն, սակայն խելամիտ կգտ-
նվեք և կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Հաշվի կառնեք սիրելիների հետաքրքրությունները, կխուսափեք ձեզ համար թանկ
մարդկանց հետ վեճերից: Հնարավոր են ուղևորություններ , որոնք, անակնկալ կերպով, կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ:
Ցուլ:
Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, սակայն հաճելի պահեր, այնուամենյանիվ, կլինեն: Հնարավոր են հետքրքիր հանդիպումներ, ծա-
նոթություններ մարդկանց հետ, ովքեր երկար ժամանակ կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք
կբերեն նոր նախասիրություններ և հետաքրքրություններ:Ստեղծագործական ներուժը բարձր է: Եթե կարևոր հարցերում տուրք
տաք երևակայությանը, ապա արդյունքը չի հիասթափեցնի: Երկարաժամկետ ծրագրեր կկազմեք, որոնք շուտով կյանքի կկոչեք, այդ
հարցում կստանաք նոր ընկերների աջակցությունը:
Երկվորյակ:
Այսօր ամեն բան լավ կդասավորվի, և դա հիմնականում ձեր շնորհիվ: Ճիշտ որոշումներ կկայացնեք, կվստահեն նրանց ովքեր իրոք
արժանի են դրան, թույլ չեք տա մոլորեցնել ձեզ: Աշխատավայրում հնարավոր են մանր տարաձայնություններ,սակայն կկարողանաք,
ոչ մեկին չնեղացնելով,պաշտպանել ձեր տեսակետը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստա-
նան:Կարող են մտածել աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու մասին:Օրվա առաջին կեսը նպատակահարմար է սիրե-
լիի հետ շփվելու, ձեր երկուսին վերաբերող, որոշ կարևոր հարցեր քննարկելու համար:Կեսօրին հնարավոր են հետաքրքիր, ռոման-
տիկ ծանոթություններ:
Խեցգետին:
Զինվեք համբերությոմբ, քանզի հաջողությունն այսօր հեշտ չի տրվի: Ձեզ մտահոգող շատ հարցերի պատասխաններ կստանաք շա-
բաթվա վերջում միայն: Ձեր համառությունն ու նպատակասլացությունը կհիացնեն շատերին: Կկարողանաք պաշտպանել ձեր շահե-
րը, ինչի շնորհիվ մեծ արդյունքների կհասնեք:Նշանի շատ ներկայացուցիչներ կամրապնդեն իրենց մասնագիտական դիրքերը, պար-
տության կմատնեն մրցակիցներին, ձեռք կբերեն ազդեցիկ հովանավորներ:Բարենպաստ օր է ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ
շփվելու համար: Հրաշալի կանցնեն թե գործնական, թե ընկերական և թե սիրային հանդիպումները: Կարելի է որոշ չնախատեսված
գնումներ կատարել:
Առյուծ:
Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե չափազանց դյուրահավատ չլինեք, ապա օրը բարեհաջող կդասավորվի: Առաջին
հերթին դա վերաբերում է կանանց հետ շփումներին,նրանց հետ կդժվարանաք լեզու գտնել: Այսօր գործարարի ձեր հոտառությունը
սուր է: Շահավետ գործարքներ կկնքեք, դրամական միջոցները ճիշտ կտնօրինեք:Անձնական հարաբերություններում հնարավոր են
որոշ խնդիրներ, սիրելիի հետ վեճերից խուսափել չի հաջողվի: Կարևոր որոշումներ կայացնելուց առաջ, նախ կողմնորոշվեք սեփա-
կան զգացմունքների մեջ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ:
Կույս:
Հակասություններով լի օր է սպասվում: Կարող են մի շարք լուրջ խնդիրներ ծագել: Խոսքը վերաբերում է նշանի այն ներկայացուցիչ-
ներին, ովքեր գործի բերումով շատ են շփվում մարդկանց հետ: Ստիպված եք առնչվել ձեզ համար ոչ այնքան հաճելի անձանց հետ:
Բացի այդ, այսօր չափազանց զգայուն կլինեք, քննադատությունը սրտին մոտ կընդունեք,և ամենևին էլ չեք թաքցնի ձեր դժգոհութ-
յունը:Ամեն դեպքում օրն անհաջող համարել չարժե: Շատ հարցերում հաջողակ կլինեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ,
որոնք անձնական կյանքում մի շարք դրական փոփոխությունների սկիզբ կդնեն: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր մտա-
հաղացումներ կունենան, որոնց շնորհիվ կկարողանան հաղթահարել որոշ խնդիրներ:
Կշեռք:
Բարեհաջող օր է աշխատանքի համար: Ձեզ սպասվում են մի շարք բարդ և կարևոր գործեր, որոնցից, անկասկած, գլուխ կհանեք:
Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր լի են էներգիայով և նպատակներին հասնելու համար աջակցության կարիք չեն զգա:Օրվա
երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ: Ամեն դեպքում, լավատեսությունը չեք կորցնի: Մտերիմներն էլ, իրենց
հերթին, կփորձեն բարձրացնել ձեր տրամադրությունը: Կանեք ամեն բան վեճերից և տարաձայնություններից զերծ մնալու համար:
Ընտանիքում հարաբերությունները կկարգավորվեն:
Կարիճ:
Բոլոր նրանք, ովքեր չեն վախենում ծանր և հոգնեցուցիչ աշխատանքից, մեծ հաջողությունների կհասնեն: Այսօր ցանկացած արդ-
յունքի հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել:Արդյունքը միանշանակ կգոհացնի, շրջապատի կողմից հարգանքի կար-
ժանանաք, կստանաք նրանց աջակցությունը:Ընկերների շրջանում հնարավոր են որոշ տրաձայնություններ: Ընտանիքի անդամնե-
րի հետ վեճերը ևս չեն բացառվում: Կփորձեք զերծ մնալ կոնֆլիկտներից, խաղաղություն պահպանել, ինչը ձեզ մոտ կստացվի: Մտե-
րիմների հետ համատեղ ուժերով ավելի արագ կլուծեք ծագած խնդիրները, քան եթե միայնակ գործեք: Օրվա վերջում գումար կս-
տանաք, սպասեք թանկարժեք նվերների:
Աղեղնավոր:
Այսօր շտապելու կարիք չկա: Միևնույն է կարճ ժամանակում նպատակներին հասնել, սկսած գործերն ավարտին հասցնել չի հաջող-
վի: Նշանի շատ ներկայացուցիչներ՝ անընդմեջ տեղում դոփելու մեջ միայն իրենց կմեղադրեն, կզբաղվեն ինքնաքննադատությամբ:
Բացասական լիցքերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, փորձեք լավատեսորեն տրամադրվել:Բարեհաջող օր է կարևոր գործնական
բանակցություններ վարելու, մասնագիտական գործունեությանը վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար:Կարող եք զբաղվել
ընտանեկան բիզնեսի խնդիրներով: Տնային գործերը փոքր-ինչ կշեղեն հոգսերից և ձանձրալի չեն թվա:
Այծեղջյուր:
Խուսափեք տարաձայնություններից, ակնհայտ դիմադրությունից,փորձեք վեճերի մասնակից չդառնալ: Որքան հանգիտ պահեք ձեզ,
այնքան բարեհաջող կդասավորվի ձեր օրը: Հին հակառակորդները կհիշեցնեն իրենց մասին,փորձեք առավել շրջահայաց լինել: Ցան-
կալի արդյունքների կարող եք հասնել խորամանկության և հնարամտության շնորհիվ:Անձնական հարաբերություններում հնարա-
վոր են դրական փոփոխություններ:Մտերիմների հետ շփումները ցանկալի են օրվա առաջին կեսին:Երեկոյան հնարավոր են ֆինան-
սական խնդիրներ այն դեպքում, եթե խելամիտ չգտնվեք և զերծ չմնաք չնախատեսված ծախսերից և գնումներից:
Ջրհոս:
Այսօր չարժե ռիսկի դիմել: Աշխատանքում զգուշավոր եղեք, մանրուքների հանդեպ ուշադիր: Ձեզ համար կարևոր բիզնես նախագը-
ծին վերաբերող տեղեկություններ կստանաք:Այն փոքր-ինչ հակասական կթվա, սակայն ճիշտ կվարվեք, եթե հենց այսօր սկսեք կողմ-
նորոշվել, այլ ոչ թե հետաձգեք այն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են ֆինանսական դժվարություններ ունենանալ, հատկա-
պես եթե ցանկություն առաջանա չնախատեսված գնումներ կատարել:Մտերիմների հետ կարող եք կիսվել ձեր խնդիրներով, ապա-
գայի շուրջ համատեղ ծրագրեր կազմել, քննարկել ընդհանուր նպատակները: Սիրելիի հետ շփման մեջ առավել համբերատար և նր-
բանկատ եղեք, դա կօգնի խուսափել վեճերից:
Ձկներ:
Մի հրաժարվեք շաբաթվա սկզբին կազմած ծրագրերից:Անգամ, եթե հանգամանքները ձեր օգտին չեն դասավորվում,միևնույն է՝ ձեզ
կհաջողվի իրագործել սեփական մտահաղացումները: Օգնության ձեռք կմեկնեն այն մարդիկ, ումից աջակցություն ստանալ չէիք ըս-
պասում: Կհասկանաք, որ ամենաբարդ իրավիճակներում էլ կարող եք վստահել նրանց:Ֆինանսական հարցերում կարևոր որոշում-
ներ կայացնել չարժե: Խոշոր գումարների հետ առավել զգույշ վարվեք: Մի խառնեք գործնական և անձնական հարաբերությունները:
Օրը բարենպասը չէ աշխատանքային սիրավեպ սկսելու համար: