Ռուս հայտնի հաղորդավար, գրող Վլադիմիր Պոզները մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները:
«Հայաստանում տեղի ունեցավ անարյուն հեղափոխություն, երբ փողոց դուրս եկան մեծ թվով մարդիկ: Եվ ինչ-որ առումով դա օրինակ էր, որն անտեսելն անթույլատրելի է»,- ասել է նա USArmenia-ի հարցազրույցում:
Պատմելով նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ 2015թ. ունեցած հարցազրույցի մասին, Պոզները նշել է, որ Սարգսյանը «խիզախ, սակայն բռնապետի տպավորություն թողեց»: Նա նաև հայտնել է, որ կցանկանար հարցազրույց վերցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից: