Համեմատել սեփական անձը ինչ որ մեկի հետ կամ ատել սեփական անձը որևէ բանի համար, դա
պարզապես մահ է սեփական արժանապատվության համար:
Սեփական անձի նկատմամբ հարգանքը չափազանց կարևոր է, և այն պետք է լինի յուրաքանչյուրի մոտ: Սակայն, երբեմն մենք մոռանում ենք, թե ինչ է նշանակում հարգել սեփական անձը:
Կան 4 արարք, որ երբեք իրենց թույլ չեն տալիս իրենք իրենց հարգող մարդիկ:
- Զբաղվել չսիրած աշխատանքով: Հնարավոր է, որ աշխատավարձը բարձր է և ձեզ
հնարավորություն է տալիս բարեկեցիկ դարձնել կյանքը: Մեր օրերում աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ չէ, այդ իսկ պատճառով մարդկանց մեծ մասը զբաղվում է այն
աշխատանքով, որը կարողացել է գտնել, այլ ոչ թե սիրում է և հենց այդ պատճառով էլ շատ վայրերոմ հանդիպում ենք դժգոհ դեմքով աշխատակիցների: - Փորձել սիրաշահել մյուսներին, արժանանալ նրանց հավանությանը; Ամեն մարդ ունի իր
առանձնահատկությունը և ամենևին հարկ չկա նմանվել մյուսներին; - Ատելություն սեփական անձի նկատմամբ; Հարկ չկա համեմատել սեփական անձը
մյուսների հետ; Ամեն մեկն ունի իր ուրույն տեսակետը, յուրովի է մտածում, և հարկ չկա
ատել սեփական անձը, միայն այն բանի համար, որ նման չեք մյուսներին կամ նրանց նման չեք մտածում: - Փորձել բոլորին երջանկացնել; Հնարավոր չէ ողջ կյանքի ընթացքում երջանկացնել
մյուսերին, կգա մի ժամանակ, երբ մարդկանց սպասելիքները կգերազանցեն ձեր հնարավորությունները և այդ ժամանակ մարդիկ կմոռանաք, թե ինչ ջանքեր էիք թափում նրանց երջանկացնելու համար: