Սիրավեպ ամուսնացած տղամարդու հետ կամ ինչպես չվերածվել սիրուհու․․․Երբ հանդիպում ես «երազներիդ տղամարդուն», մոռան ում ես, որ նա կարող է ամուսնացած լինել: Շատ կանայք հանգստացնում են իրենց տղամարդու մատին ամուսնական մատանու բաց ակայության մտքով: Սակայն մատանու բացակայությունը դեռ չափանիշ չէ:
Ամուսնացած տղամարդկանց մեծ մասը ամուսնական մատանի չի կրում տարբեր պատճառներից ելնելով՝ աշխատանքի բնույթն է այդ պիսին կամ չիուզում վանի կանանց և այլն:

Եթե տղամարդը իրոք սիրում է իր կնոջը, նա երբեք չի դավաճանի նրան: Ամուսնացած տղամարդու հոգեբանության մեջ գերակշռում է ընտանիքի պահպանման ձգտումներն ու կենցաղի և հարաբերությունների սովորական կանոկարգվածությունը: Ի հակադրություն կարծրատիպերի՝ պետք է նշել, որ ամուսնացած տղամարդկանց մեծ մասը կոնսերվատորներ են: Ամուսնացած սիրող տղամարդուն լիովին բավականեցնում է իր միակը, իսկ նոր հարաբերություններ սկսելու, նոր մարդուն ընտելանալու և կենսակերպի փոփոխության հեռանկարներն այդքան էլ չեն ոգևորում:
Բայց կան նաև ամուսնացած այնպիսի տղամարդիկ, ովքեր չեն սիրում, կամ արդեն չեն սիրում իրենց կանանց: Ահա այդպիսի տղամա րդկանց հետ էլ ռիսկի եք դիմում հարաբերություններ սկսել: Ինչո՞ւ է ամուսնացած տղամարդը կողքից հարաբերություններ փնտրում: Ահա ամենատարածված պատճառները.
1.Տղամարդը կարծում է, որ իր կինն իրեն չի հասկանում: Իսկ հասկացված լինելու կարիք ունի յուրաքանչյուր տղամարդ (ի հեճուկս կա նացի այն կարծիքին, որ տղամարդկանց միայն սեքս է պետք):
2. Տղամարդուն արդեն զզվացրել են ընտանեկան վեճերն ու հարաբերությունների պարզաբանումը կնոջ հետ: Նա ուզում է ազատել գլ ուխը մշտական դժգոհություններից:
3. Տղամարդը ցանկանում է զանազանություն մտցնել իր ինտիմ կյանքում, բայց միաժամանակ չի ուզում բաժանվել ընտանիքից: Եթե գործը հասնի ապահարզանին’ անհրաժեշտ կլինի բաժանել ունեցվածքն ու երեխաներին:

4. Տղամարդը փոքրիկ երեխայի հայր է: Որոշ տղամարդիկ ծանր են տանում անքուն գիշերներն ու նորածինների լացը: Դրա համար էլ նա փնտրում է մեկին, ում մոտ կարող է գնալ, որպեսզի որոշ ժամանակով հանգստանա երեխայի լացից: Եվ մի քիչ էլ քնի, իհարկե:
5. Տղամարդը ամուսնացել է այն պատճառով, որ կինը հղիացել է կամ որ «արդեն տարիքն էր», բայց դեռ չէր հասունացել ամուսնության համար, դեռ բավականաչափ «ման չէր եկել»:
Նման տղամարդը ազատության և կանանց հետ շփվելու կարիք է զգում: Այսքան գեղեցիկ աղջիկներ կան շուրջբոլորը, իսկ ինքը ամուս նացած է: Կյանքի «անարդարությունը» դրդում է նրան սիրային արկածների:
Որպեսզի խաբվածի դերում չհայտվեք և չընկնեք ամուսնացած տղամարդու հետ հարաբերությունների թակարդը, կարևոր է տարբերել ամուսնացածներին ազատներից: Ամուսնացած տղամարդկանց վարքն ունի իր առանձնահատկությունները.
1.Ամուսնացած տղամարդը երբեք չի տա ձեզ իր տան հեռախոսահամարը:
2. Ամուսնացած տղամարդը ձեզ հյուր չի կանչի:
3. Սովորաբար, եթե հյուրընկալել եք ամուսնացած տղամարդու, նա դժվարությամբ կհամաձայնվի գիշերը ձեզ հետ անցկացնել:
4. Ձեր հետ լինելու ժամանակ նա անջատում է բջջայինը: Իսկ բացատրում է դա նրանով, որ չի ցանկանում’ ձեզ խանգարեն և փչացնեն ռոմատիկ մթնոլորտը:
5. Չի համաձայնվում ծանոթանալ ձեր ընկերների հետ, իսկ եթե համաձայնվում է’ շատ մեծ դժվարությամբ:
6. Չի հայտնվում ձեր հետ մարդաշատ վայրերում’ սրճարան, կինո և այլն: Նման վայրերում նա կարող է հանդիպել ծանոթ մարդկանց, ովքեր ամեն ինչ կպատմեն կնոջը:

7. Չի ծանոթացնում ձեզ ընկերների և բարեկամների հետ:
Իսկ եթե, այնուամենայնիվ, ճշմարտությունը հայտնի՞է, եթե գիտես, որ նա ամուսնացած է, բայց չես ուզում նրան կորցնել… Արժե ամեն ինչ լավ մտածել:
Ամուսնացած տղամարդը կարող է ծածկել ձեզ քնքուշ խոսքերով և «ոսկե սարեր» խոստանալ: Սակայն մի՛շտապեք հավատալ խոսքեր ին: Եթե դուք նրան անհրաժեշտ եք միակի ու սիրելիի կարգավիճակում, նա տարիներ շարունակ չի խոստանա, որ կբաժանվի կնոջից, այլ ուղղակի կանի դա:
Բայց այս դեպքում էլ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ենթադրենք, նա ապահարզան է տվել: Եվ դուք անսահման երջանիկ եք այդ նորությ ունից: Բայց երկար սպասված նորության առաջացրած էյֆորիայից հետո արթնանում է խիղճն ու կանացի համերաշխությունը, որոնք ձեզ հանգիստ չեն տալիս: Դուք հասկանում եք, որ ընտանիք քանդելը ճիշտ չի, գեղեցիկչի, ամոթալի է: Դուք վստահ եք, որ ինքներդ էլ շատ կտանջվեիք, եթե հայտվեիք նման իրավիճակում:
Դուք չեք ճանաչում ձեր սիրած տղամարդու կնոջը և բոլորովին հիմքեր չունեք նրան ցավ պատճառելու: Իսկ եթե տղամարդը նաև երեխ աներ ունի, ստացվում է, որ դուք ընտանիքից խլում եք ոչ միայն ամուսնուն, այլ նաև՝ հորը:Իհարկե, որոշ կանանց, նման դեպքերում, ամենևին էլ չի անհանգստացնում տղամարդու ընտանիքը: Նման կանայք տղամարդուց համառորեն կնոջից բաժանվելու պահանջ են ներկայացնում:

Հիմնականում, նման իրավիճակներում, տղամարդը գլուխն ազատում է խոստումներ տալով և ամեն տեսակ պատճառներով ապահար զանը հետաձգելու պատճառաբանություններով: Եվ այդ ամենը կարող է շարունակվել տարիներով: Վաղ թե ուշ նման միությունը փլուզ վում է. կինը հասկանում է, որ իր ընտրյալը երբեք չի բաժանվի կնոջից, իսկ տղամարդը հասկանում է, որ, այնուամենայնիվ, իր կնոջ հետ ավելի լավ է:
Ցավոք սրտի, կան նաև կանայք, ովքեր հանուն իրենց սիրեցյալի պատրաստ են համակերպվել սիրուհու կարգավիճակի հետ: Նա ամ ուսնացա՞ծ է: Ի՞նչ անենք: Կարևորը, որ սիրում է: Բայց ամեն դեպքում կարիք չկա նվաստանալու և չմտածված քայլեր անելու: Հավատ ացե՛ք ձեր երջանկությանը և այն անպայման կայցելի ձեզ:
Լինել սիրած, բայց ամուսնացած տղամարդու հետ, թե չլինել՝ դա իհարկե յուրաքանչյուր կին ինքն է որոշում: Կարևորը ամեն ինչ լավ ծանրութեթև արվի, նոր… Մի՛ հրապուրվեք խոստումներով, մի՛ապրեք իլյուզիաների մեջ և խղճի հետ գործարքների մեջ մի՛մտեք: Գիտակցված ընտրություն կատարելը լավագուն մոտեցումն է ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններում:
