Տատիկներ և պապիկներ, միմոռացեք հոգ տանել ձեր թոռնիկների մասին, քանի որ դա ոչ միայն զվարճալի է, այլ նաեւ օգտակար է ձեր առողջության համար: Էվոլյուցիայի եւ Մարդու վարքագծի ամսագրում հրապարակված ուսումնասիրությունների համաձայն՝ այն տատիկ պապիկները, ովքեր խնամելեն իրենց թոռնիկներին՝ ապրել են 20 տարի ավելի, քան նրանք, ովքեր դա չեն արել:
Կարեւոր է նշել, որ ուսումնասիրության մեջ ընդգրկված են այն տատիկներն և պապիկները, ովքեր երբեմն հոգ են տարել իրենց թոռների մասին եւ ոչ թե նրանք, ովքեր լիովին պատասխանատվություն են վերցրել նրանց ընդհանուր կրթության և դաստիարակության:
Բժիշկ Ռոնան Ֆակտորի խոսքերով, կա կապ երեխաների խնամքի եւ սթրեսի նվազեցման միջեւ, այնպես որ երեխաներին խնամելու եւ նրանց հետ խաղալը պապիկներին և տատիկներին օգնում է առողջ մնալ: Ծնողների եւ երեխաների միջեւ բարեկամական եւ մրցակցային հարաբերությունները թույլ են տալիս
մեծահասակներին լինել ոչ միայն ֆիզիկապես ակտիվ, այլեւ ավելի երջանիկ:
Նկատի ունեցեք, որ տատիկները և պապիկները չունենք այնպիսի առողջություն, ինչպիսին երիտասարդները,այդ պատճառով, եթե ունեք երեխաներ, վերցրեք նրանց և գնացեք հյուր տատիկներին և պապիկներին, բայց մի ստիպեք ձեր ծնողներին կրել ամբողջ պատասխնատվությունը թոռների համար:
Պապիկների և տատիկների հետ ժամանակ անցնակցնելը օգտակար է նաև փոքրիկ երեխաներին, քանի
որ դա նրանց տալիս է մեծ էմոցիոնալ կայունություն: