Ժամանակակից աշխարհում կյանքի ռիթմն ու տեմպը փոխվել է, և խիստ զբաղված լինելուպատճառով, մենք հաճախ մոռանում ենք կյանքում ամենակարևորի՝ առողջության մասին:
Նորագոյացություններ կրծքում, մաշկի և գույնի ցանկացած փոփոխություն: Եթե դուք նկատում եք այս փոփոխությունները, ապա պետք է անհապաղ դիմել մամոլոգի օգնությանը:
Հատկապես, եթե կրծքում պինդ գոյացություն եք շոշափում:
Հիշողության կորուստ
Եթե հաճախակի եք մոռանում, թե որտեղ եք դրել հեռախոսը կամ բանալիները, երբեմն տարածության մեջ դժվարանում եք կենտրոնանալ, դժվարանում եք մտքերը ձևակերպել և դուք 60-ն անց եք, պետք է դիմել մասագետի օգնությանը:
Իսկ միջին տարիքի կանայք նման խնդիրների առկայության դեպքում կարող են չանհանգստանալ:
Ցավոտ դաշտան
Եթե նախկինում ցավեր չեն եղել «այդ» օրերին, բայց հետագայում կրիտիկական օրերն ուղեկցվում են ցավերով, ապա պետք է հետազոտվել: Պատճառները կարող են տարբեր լինել:
Քրոնիկական հոգնածություն
Եթե հոգնածությունը տևում է 2 շաբաթից ավել, ապա հնարավոր է խնդիրներ կան վահանաձև գեղձի հետ, կամ հավանական է սրտի հիվանության առկայությունը:
Տեսողության կտրուկ անկումը
Եթե կտրուկ տեսողության կորուստ եք ունենում, և միաժամանակ կորցնում եք հավասարակշռությունը, պտտվում է գլուխը, դժվարանում եք խոսել, ամիջապես շտապ օգնություն կանչեք: Դրանք ինուլտի նշաններ են:
Կասկածելի խալեր
Եթե խալերը փոխում են իրենց չափը գույնը, ձևը, ապա դիմեք բժշկի, հետազոտվեք, դա կարող է վկայել չարորակ գոյացության մասին:
Քաշի կտրուկ անկում
Սա ամենևին ուրախանալու առիթ չէ, չնայած, որ շատ կանանց կարող է դա ուրախացնել:
Քաշի կտրուկ անկումը կարող է վկայել դաբետի կամ քաղցկեղի առկայության մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն