Սիրելի հայրիկ, իմ հենարան, իմ հոգատար ու բարի, իմաստուն ու ուժեղ հայրիկ, ես շնորհակալ եմ քեզանից, շնորհակալ եմ այն ամենի համար ինչ արել ես ինձ համար, շնորհակալ եմ, այն ջերմության ու հոգատարության համար, որ տվել ես ինձ, շնորհակալ եմ այն սիրո համար, որ պարգևել ես ինձ, շնորհակալ եմ, որ եղել ես արարիչ, այլ ոչ թե ավերիչ, արել ես անկարելին:
Շնորհակալ եմ այն բոլոր օրերի համար, որ ջանասիրաբար աշխատել ես ու հոգ ես տարել, որ ոչ մի օր տանից հացը չպակասի, որ մայրիկիս դեմքին միշտ ժպիտ լինի, շնորհակալ եմ այն կտրուկ խոսքերի համար, որոնց մեջ այնքան ջերմություն կար, այն խիստ հայացքի համար, որի մեջ այնքան մեղմություն կար, իմ պահապան հրեշտակ, իմ իսկական ընկեր:
Շնորհակալ եմ քո ծով համբերության համար, որ ունեցել ես իմ հիմարությունները տանելու և քմահաճությունները կատարելու համար, երբ ես փոքրիկ էի, իմ երազանքներն իրականություն դարձնելու համար, այնքան խոսուն է եղել քո լռությունը, այնքան խորն է եղել քո ամեն բառը, շնորհակալ եմ, որ դու կաս, իմ հպարտություն: Երջանիկ եղիր և ապրիր երկար, իմ սիրելի հայր, իմ հենարան, իմ ապավեն:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն