Սիրում եք լռե՞լ, հատկապես, երբ լռության մեջ լռությունն է տիրում… Աշխարհի ամենալուռ վայրը

Սիրում եք լռե՞լ, հատկապես, երբ լռության մեջ լռությունն է տիրում: Ինչ-որ առեղծվածային  և անբացատրելի բան կա այդ լռության մեջ: Մարդկային աղմուկը երբեմն շատ է թվում, լռությունը՝ քիչ: Ու երբ կարիք ես ունենում միայնակ մնալու, փնտրում ես վայր, որտեղ ձայները քեզ չեն հասնի: Երբեմն էլ  հարց է ծագում՝ իսկ ու՞ր գնալ:

Ուսումնասիրությունների արդյունքում աշխարհի ամենալուռ վայրը համարվում է ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Սթիվեն Օրֆիլդի լաբորատորիան: Սենյակի՝ 10մ հաստության պողպատից ու 1մ բետոնե շերտից պատրաստված պատերը պատված են 1մ հաստությամբ տախտակներով:

Սենյակը 99,99% ձայնամեկուսացված է: Բավական է, որ մարդ այդ սենյակում անցկացնի որոշ ժամանակ, և նրա մոտ կառաջանան տարօրինակ զգացողություններ և պատրանքներ:

Պատվիրեք Ձեր մեքենան Аренда Авто в Ереване կայքում և ստացեք լավագույն առաջարկները համացանցում

Ամենաերկար ժամանակահատվածը, որ մարդ կարողացել է անցկացնել Օրֆիլդի լաբորատորիայում, եղել է 45 րոպե:

Ինքը՝ հիմնադիրը, դիմացել է միայն 30 րոպե՝ վստահեցնելով, որ մարդուն ամենաշատը շեղում է ոչ թե աղմուկը, այլ հենց աղմուկի բացակայությունը՝ լռությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS