Նայելով այս սիրահար զույգի նկարներին` դուք հավանաբար կմտածեք` ի՞նչ կա արտասովոր, սովորական, գեղեցիկ սիրահար զույգ: Բայց ոչ, մի շտապեք եզրակացություններ անելիս:
Արոնը լուսանկարիչ է, ով ապրում է Ամերիկայում, Ռոզին էլ լուսանկարչուհի է Մեծ Բրիտանիայից: Նրանք իրար «հանդիպել են» համացանցում և սիրահարվել առաջին հայացքից:
Նրանց սերն օր օրի ուժգնանում էր, իսկ միմյանցից բաժանող հազարավոր կիլոմետրերն այդպես էլ չէին կրճատվում, նրանք չէին կարողանում հանդիպել իրար:
Եվ այդ ժամանակ Արոնը մի հիանալի բան մտածեց, նրանցից յուրաքանչյուրն իր համար լուսանկարվում էր, հետո հատուկ ծրագրի միջոցով նա այդ լուսանկարները միացնում էր իրար այնպես, որ կողքից նայողի մտքով երբեք չէր անցնի, որ նրանք իրար երբեք չեն տեսել իրական կյանքում ու չեն հանդիպել:Ահա այդ լուսանկարներից մի քանիսը: Գեղեցիկ է, այնպես չէ՞
Այս պատմությունն ու լուսանկարները գրավեցին ողջ համացանցը, բոլորը սրտի թրթիռով սպասում էին զույգի հանդիպմանը:
Եվ ահա 9,5 ամիս «վիրտուալ հանդիպումներից» հետո նրանք հանդիպեցին Սուրբ Վալենտինի օրը: Նրանց պատմությւնը դեռ նոր է սկսվում…