Սիրո պտուղ բառից բուն իմասռով. Միայն տեսեք ինչ տեսք ունի այս մանչուկը

Երբ Չինար Էնջինը լույս աշխարհ եկավ, նրան անմիջապես յուրահատուկ մականուն տվեցին: «Անհավանական է,- բացականչեց բուժքույրը, որը սրբում էր փոքրիկի դեմքը և գլուխը:- Նա պարզապես սիրո պտուղ է:


Չինարի լուսանկարին նայելիս անմիջապես պարզ է դառնում՝ ինչի հետ է կապված այդ հիասքանչ մականունը: Փոքրիկի ճակատը՝ հոնքից քիչ վերև, զարդարված է յուրահատուկ բնածին բծով, որը սրտի տեսք ունի:

«Երբ առաջին անգամ տեսա որդուս, չկարողացա զսպել արցունքներս»,- խոստովանում է Մուրատ Էնջինը՝ փոքրիկի հայրը:


Հիմա փոքրիկը երկրպագուների մի ամբողջ բանակ ունի: Մարդիկ Թուրքիայի բոլոր անկյուններից գնում են հատուկ հանրահայտ «սիրո երեխային» անձամբ տեսնելու և Չինարի հետ մի քանի լուսանկար անելու: Շատերը կարծում են, որ փոքրիկի յուրահատուկ խալը կարող է մտերմացնել մարդկանց:

«Մենք հավատում ենք, որ նա իսկապես ունի այդ շնորհը: Դա պարզապես երկնքից ուղարկված նվեր է»,- ասում է Չինարի հայրը:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS