Սկեսուջրս, օգտվելով առիթից որ ես քնած եմ, մտել է իմ տուն և տարել երեխայիս․․․
Ինձ հետ վերջերս սարսափելի դեպք է տեղի ունեցել: Փոք րիկս ցերեկվա ժամերին քնում է՝ իմ կողքին պառկած, ես էլ նրա հետ միասին եմ քնում: Բայց միշտ այնպես է ստաց վում, որ ես երեխայից 5-10 րոպե շուտ եմ արթնա-նում:Դա սովորական օր էր: Անիս քնեց, ես նույպես քնեցի: Բայց երբ արթնացա, երեխաս կողքիս չէր:
Սարսափահար սկսեցի վազել ամբողջ տնով մեկ: Ես չէի հասկանում, ուր կարող էր անհետանալ երեխան: Հան-կարծ տեսա, որ խոհանոցի պատուհանը բաց է, մարմնովս դող անցավ: Վազեցի և դուրս նայեցի,և մի քիչ թեթև-ություն զգացի, երբ տեսա, որ այնտեղ ոչ ոք չկա: Իսկ մենք յոթ երորդ հարոկւմ ենք ապրում…Զան գեցի ամուս-նուս, նա սկսեց կատակել, որ երևի Անին իր գործերով է գնացել, սակայն վերջում ասաց.
-Մայրս զգուշացրել է ինձ, որ եկել է և երեխային տարել զբոսանքի:
Ես գնացի շենքի կողքի այգին, մենք միշտ այնտեղ ենք գնում: Գտա սկեսուրիս և աղջկաս, գրկեցի նրան և բարկացած ասացի.
-Ինչու՞ ես թաքուն տարել աղջկաս:
-Ես քո մասին մտածելով եմ այդպես արել, դու հան գիստ քնած էիր,-խորամանկ ժպիտով ասաց սկեսուրս:
Բայց թե ինչու էր նա բացել պատուհանը, ինձ համար գաղտնիք է, ես համոզված էի, որ փակել էի այն քնելուց առաջ:
Ես պտտվեցի և քայլեցի դեպի տուն, իսկ նա հետևիցս գոռաց.
-Ամբողջ օրը քնում է, երեխային էլ ուշադրություն չի դարձնում, դեռ մի բան էլ ինձ վրա է գոռում:
Երեկոյան ամուսնուս ամեն ինչ պատմեցի, ասացի նաև, որ երե խայի քունը տանում էր, այսիքն սկեսուրս նրան զոռով է քնից հանել, որ ինձ վատո ւթյուն անի: Անեկղծ ասած՝ մի քիչ զար մացա, քանի որ ամուսինս ինձ պաշտ-պանեց: Նա նույնպես բարկացավ մոր վրա և վերցրեց մեր տան բանալին:
Բայց հիմա այնքան էլ վստահ չէմ, որ ճիշտ եմ վարվել, խիղճս մի քիչ տանջում է…