Սկեսուրիս անընդմեջ վիրավորանքները և ամուսնուս անտարբեր վերաբերմունքը վերջնականապես քանդեցին մեր ընտանիքը

Կյանքում կան իրավիճակներ, երբ արմատապես փոխում ես կարծիքդ և շատ կարևոր որոշումներ կայացնում ընդամենը մեկ վայրկյանում:Ես միայն մեկ խոսակցություն էլ սկեսրոջ և ամուսնու հետ բավական էր, որպեսզի հավաքեի իրերս, վերցնեի երեխաներիս և հեռանայի տանից: Այժմ ես ամուսնալուծված եմ, ունեմ իմ սիրելի տղամարդը, նախկին ամուսնուս հիշել այլևս չեմ ուզում, բայց կպատմեմ իմ ամուսնալուծության պատճառը․․․

Ամուսինս ողջ կյանքը ապրել է մոր փեշի տակ: Նա էր որոշում, թե որդին ում հետ պետք է ընկերություն անի, ինչ շալվար հագնի, ինչ ուտի և ինչպես ընկերուհի ընտրի: Հենց ինքն էր ստիպել որդուն ինձ առաջարկություն անել, քանի որ ես համեստ, ամոթխած աղջիկ էի․․․Սկեսուրիս հենց այդպսիս մեկն էր պետք։

Հարսանիքից հետո տեղափոխվեցինք առանձին բնակարան ապրելու, որը ընտրվել էր սկեսուրս: Բնակարանն իր տանից հեռու չէր, ուստի նա համարյա ամեն օր էր գալիս: Սկզբում դա ինձ նույնիսկ դուր էր գալիս, կտածում էի կօգնի ինձ տնային գործերում, ինչ-որ դեպքերոևմ նաև առևտուր կանի մեզ համար, ինչու չէ մեկ մեկ էլ երե-խաներիս ուշադրություն կդարձնի, կարճ ասած՝ երազանքների սկեսուր:

Բայց որոշ ժամանակ անց սկսվեց … Ես ցանկանում է տունը վերանորոգեքն և ասացի այդ մասին ամուսնուն: Նա անմիջապես զանգում է մորը, իսկ սկեսուրը հաջորդ օրը եկավ մեր տուն արդեն վերանորոգման համար ըն-տրված պաստառները ձեռքին։Ոչ ամուսնուս, ոչ էլ սկեսուրիս չհետաքրքրեց իմ դուրը գալիս են այդ պաստառ-ները, թե ոչ։ Այդ պահից սկսած սկեսուրս սկսեց խառնվել մեր կյանքի ամեն բնագաբառին։

Ես ամեն ինչին կդիմանայի, եթե չլիներ այս միջադեպը: Այդ ժամանակ ես երկրորդ որդուս հետծննդյան խնամքի արձակուրդում էի գտնվում։ Սկեսուրս ամեն օր ասում էր, քանի որ տանը նստած ես ու չես աշխատում, ուրեմն հոգ տար ամուսնուդ մասին։Մի անգամ, երբ ամուսինը անձրևոտ օր տուն եկավ աշխատանքից նրա կոշիկները կեղտոտ էին: Սկեսուրս դա տեսավ և սկսեց գոռալ, որ միայն վատ ու անբան կնոջ ամուսինն է քայլում փողոցում կեղտոտ կոշիկներով։

Ես արդեն ցանկանում էի լուռ գնալ և մաքրել այն, երբ հանկարծ ամուսինս ասաց․

— Մայրիկ, մի անհանգստանաս քո սրտի վատառողջ է, իսկ ես կսովորեցնեմ, հարսիդ լավ կին լինել, Նա մինչև հիմա ամեն ինչ չի որ հասկացել է։

Ես այդ պահին լուռ հավաքեցի իրերս, տաքսի կանչեցի և որդիներիս հետ զբոսնելու պատրվակով հեռացա։ Այ-նուհետև սկսվեց ամուսնալուծության գործընթացը, սկեսուրս անում էր ամեն ինչ, որպեսզի դատարանին ապա-ցուցի, որ իր որդին ինձ լավ է վերաբերվել, իսկ ես անշնորհակալի պես թողել եմ ամուսնուս և անշնորհակալի պես հեռացել։ Այս գործընթացը տևեց ավելի քան մեկ տարի, բայց, ի վերջո, դատարանը իմ օգտին որոշում կայացրեց։

Ըստ դատարանի որոշման, ամուսինս իրավունք ունի շաբաթը երկու անգամ տեսնել երեխաներին, բայց նա երբեք չի գալիս որդիներին տեսակցության: Սկեսուրը, իհարկե, խոստացավ, որ չի թողնի թոռներին, բայց իրականում հազվադեպ է նույնիսկ հեռախոսով զանգահարում․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS