Սկեսուրս անվերջ չարաշահում էր իմ իրեն զիջելու սովորությունը, բայց դա իր սահմաններն անցավ, երբ տեղա-փոխվեց մեր տուն ապրելու․Նրան մեր տանից դուրս հանելու համար դիմեցի մի խորամանկ քայլի․․․Ես շատ զիջող և համա կերպվող մարդ եմ: Նույնիսկ սկեսուրս է ինձ դրա պատ ճառով հաճախ նկատողություններ անում:
Բայց իմ նյարդերն ինձ համար ավելի թանկ են, քան իմ ճշմարտությունն ապացուցելը՝ որևէ մեկի հետ վիճելով: Սկեսուրիս տանը վերանորոգում էր, և նա պիտի մեզ հետ մնար 1-1,5ամիս: Արդյունքում անցավ 4 ամիս,բայց նա չէր էլ մտածում հեռանալու մասին:
Ես այդ պահին արդեն սարսափելի հոգնել էի նրա ներկայությունից,նույնիսկ մտածում էի երեխայիս հետ ժամանակավոր իմ հայրական տանն ապրելու մասին: Սկեսուրս շատ է սիրում խոր հուրդներ և ցուցումներ տալ: Սա-կայն կա մի հարց, որի դեպքում ես վարվում եմ միայն այնպես, ինչպես ինքս եմ ճիշտ համարում. դա լինում է դս-տերս վերաբերող հարցերում:
Ես երբեք ոչ ոքի թույլ չեմ տալիս ինձ խորհուրդ տալ կամ ասել,թե ինչ է պետք անել երեխայիս հետ կապված:Մի քանի օր առաջ էլ սկեսուրս սկսեց գանգատվել իր սկեսուրից՝ասելով,որ նա իրեն անվերջ նկատողություններ է անում և ինչ-որ բան է սովորեցնում:
Այդ ժամանակ գլխումս փայլուն միտք ծագեց.ես որոշեցի ամուսնուս տատիկին մեր տուն հրավիրել,սակայն ոչ մեկին նախօրոք չզգու շացրեցի: Եկավ տատիկը՝ սկեսուրիս սկեսուրը…և գիտեք ի՞նչ…սկեսուրիս տան վերանո-րոգումն անսպասելի ավարտվեց, հենց նույն օրը:Նա արագ հավաքեց իիերը և գնաց իր տուն:Տատիկը նույնպես երկար չմնաց մեր տանը, ասաց, որ գլխի է ընկել, թե ինչու եմ նրան մեր տուն կանչել:
Ես նրան այնքան շնորհակալ եմ:Իսկ սկեսուրիս անսպասելի այցելություններից այլևս չեմ վախենում, քանի որ այժմ իմ կողքին է հզոր պաշտպանը: