Սկեսուրս ապրում է մեր հաշվին, բայց միշտ ակնարկում է, թե  մեզանից ոչինչ չի վերցնում․․․ արդեն բարկանում եմ այս թատրոնից

Սկեսուրս արդեն մի քանի տարի գալիս է մեզ հետ հանգստանալու։ Ես ու ամուսինս գումարի պակաս չունենք։ Ծովի ափինքոթեջ ենք վարձակալում և մնում 10-15 օր։Ամեն տարի սկեսուրս մեզ հետ է գալիս։ Մեր երեխաներն արդեն մեծ են, ունեն իրենցհետաքրքրությունները, իսկ ահա սկեսուրս չի ուզում միայնակ մնալ տանը, մենք էլ դեմ չենք նրա գալուն։

Ոչ մի հարցի չի խառնվում, չի խանգարում, միայն մի բան է ինձ հունից հանում․ մոտենում է և կամացիկ ձայնով հարցնում․

«կարելի՞ է հեռուստացույցը միացնել» կամ «կարո՞ղ եմ թեյ խմել»։

Ես զարմանում և հարցնում եմ, թե ինչու է թույլտվություն վերցնում:Իսկ նա էլ ասում է, չէ որ թանկ է․․․7 տարվա ընթացքում երբեք չեմ հարցրել, իսկ ճանապարհածախսը թանկ չէ՞, կամ ավելի մեծ քոթեջ վարձակալելը թանկ չէ՞, իսկ ահա հեռուստացույցը թանկ է, այ քեզ թատրոն․․․

Ես հասկանում եմ, որ նա ուզում է ընդգծել, որ իբր մեզանից ոչինչ չիուզում, չի վերցնում, բայց հանդուրժել այս ներկայացումն այլևս չեմ կարող։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS