Սկեսուրս արդեն մեկ ամիս է մեզ հետ է ապրում․ Ամուսնուս հարցրեցի, երբ է գնալու․ պատասխանից ցնցված եմ․․․ Պարզվեց մնալու է ընդմիշտ

Ես չգիտեմ, արդյո՞ք ավելի վատ սկեսուր կա, քան իմն է։ Տեսքից «Աստծո գառ է», իսկ իրականում կեղծ, ստա-խոս ու նախանձ կին է։ Երբ նա մեր տանն է լինում, ուզում եմ անհետանալ։Նա շարունակ պատմում է ինձ, թե իրեն ինչը դուր չի գալիս մեր տանը, դժգոհ է իմ խոհանոցային ընդունակությունից, բացահայտ ցույց է տալիս, որ ինձ չի սիրում։ Նա ուզում է մեր տանը հաստատել սեփական կանոնները։

Մի խոսքով, սկեսուրս իր սովետական դարաշրջանի գիտելիքները ուզում է կիրառել մեր տանը։ Իսկ ես ատում եմ, երբ իմ տան մեջ ինչ-որ մեկը ուզում է զբաղեցնել տան տիկնոջ դերը։ Երբեմն ինձ թվում է, որ նա հատուկ է անում դա, որ ինձ հանի հունից։

Վերջերս ամուսնուս հետ շատ տհաճ խոսակցություն ունեցանք։

Սկեսուրս արդեն մի ամիսց ավել մեր տանն է։ Այս ընթացքում նա մեր բնակարանում յուրաքանչյուր մանրուք իր ուզածի պես է ձևափոխել։ Ամբողջ սպասքեղենը նա դասավորել է իր ուզածով, պահարաններում հագուստն է կախել ըստ գույների, իսկ չորանոց մեզ այլևս պետք չէ, պարտադիր պիտի պարանին փռեմ հագուստը։ Ես որո-շեցի հետաքրքրվել ամուսնուցս, թե մայրը երբ է գնալու, ասացի, որ էլ չեմ դիմանում, շուտով էլ չեմ կարողանա լռել։

Բայց նրա պատասխանն ինձ շոկի ենթարկեց․ պարզվեց, որ սկեսուրս այսուհետ մեզ հետ է ապրելու։ Նա իրեն միայնակ է զգում, իսկ այսպես կկարողանա օգնել մեզ տան ու ապագա երեխաների հետ կապված հարցերում։ Ես արտասվեցի ողջ գիշեր։ Ես արդեն վստահ չեմ, արդյոք երեխաներ կցանկանամ ունենալ թե ոչ, եթե նրա մայ-րը մեզ հետ ապրի։ Պատրաստ չեմ նրան, որ ինչ-որ մեկը անդադար միջամտի իմ բոլոր անձնական հարցերին։

Մտավախություն ունեմ, որ մեր ամուսնալուծությունը սարերի հետևում չէ․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS