Իմ սկեսուրը շատ ինքնատիպ մարդ է։ Նա ունի երեք երեխա, երեքն էլ արդեն վաղուց մեծացել են, ունեն իրենց կյանքը։ Սկեսուրս երեխաներին ու թոռներին օգնելու փոխարեն՝ փորձում է երիտասարդանալ, չնայած նրան, որ արդեն վաղուց թոշակի է անցել։ Նա երբեմն այնպես է հագնվում, հարդարվում, որ նույնիսկ ծիծաղելի է լինում։
Հիմա նա ապրում է ծնողներից ժառանգած բնակարանում և հանդիպումէ իրենից 10 տարով փոքր տղամարդու հետ։Երկրորդ բնակարանը նա չի օգտագործում․սկեսուրս բնակարանը խլել է նախկին ամուսնուց՝ որպես փոխ-հա-տուցում դավաճանություննների և կորցրած տարիների համար։ Երբ երեխաները խնդրեցին այն վաճառել և գումարը հավասար բաժանել երեքին, որ բոլորն էլ կարողանան հիփոթեքով տուն գնել, դա էլ որպես կանխա-վճար տալ, սկեսուրս քիչ էր մնում սրտի կաթված ստանար։
Նա երեխաներին եսասեր անվանեց ու ասաց, որ իր մահն են ուզում․․․ Մոտավորապես նույն կերպ է նա արձա-գանքում է, երբ երեխաներից մեկը որևէ այլ օգնութ-յուն է խնդրում մորից։Մի քանի ամիս առաջ վերջապես կարողացանք հիփոթեքով բնակարան գնել, սակայն շենքը դեռ չեն հանձնել շահագործման, իսկ դրանից հետո դեռ մի քանի ամիս էլ պիտի վերանորոգենք այն։ Մինչ այդ մենք վարձով էինք ապրում, իսկ հիմա արդեն պիտի խնայենք, որ կարողանանք հետագայում մեր բնակարանի համար վճարենք։
Ամուսինս նորից խոսեց մոր հետ ու նա թույլ տվեց, որ որոշ ժամանակ ապրենք իր տանը։Միևնույնն է, այն դա-տարկ էր, իսկ մենք էլ չէինք ուզում դեռ 1 տարուց ավել վարձ տալ։Արդեն 2-3 ամիս է սկե-սուրս սկսել է ատել ինձ։ Նա ամեն օր գալիս է մեր տուն, ստուգում, արդյոք ոչինչ չենք փչացրել տանը։ Բարկա-նում է, եթե ինչ-որ տեղ փոշի է տեսնում, ստիպում լվանալ այն ամենը,ինչը մինչ մեր գնալն էր կեղտոտվել։
Ես իհարկե հասկանում եմ, որ ոչ մի իրավունքներ չունեմ այդ տան հետ կապված, սակայն մեկ է, սկեսուրիս պահվածքը ինձ շատ է նեղացնում։ Մի՞թե հարսը, ով նրան երկու թոռ է պարգևել և շուտով կունենա երրորդին, չի կարող ժամանակավոր ապրել նրա տանը։ Մի՞թե այդ կինը չի կարող հարգել և հոգ տանել որևէ մեկի մասին, բացի ինքն իրենից։