Սկեսուրս ընկերոհուն զանգահարելու փոխարեն պատահականորեն զանգում է ինձ. Դուք նույնիսկ չեք պատկերացնի թե ինչեր լսեցի իմ մասին

Մոտ 1 ամիս առաջ էր, ամուսնուս հետ նոր էինք վերադարձել տուն. նրա ծնողներին հյուր էինք գնացել: Երեկոն անցել էր սովորականի պես.նստեցինք,սուրճ խմեցինք,եկանք տուն:Ինձ թվում էր,որ բոլորը գոհ են, ամեն ինչ լավ է անցել, սկեսուրս շատ ուրախ ժպտում էր, կատակում:

Արդեն կես տարի ամուսնացած ենք, և այս ամբողջ ընթացքում ոչ մի անգամ որևէ տհաճ խոսակցություն սկեսուրիս հետ չի եղել,մեր ընտանիքումէլ ամեն ինչ լավէ:Ամուսինս շինարարության ոլորտում է աշխատում,ես էլ անցյալ տարի եմ ավարտել, հիմա պոլիկլինկայում եմ աշխատում, և այնքան էլ շատ չեմ վաստակում: Մեր ընտանիքի հիմնական ֆինանսական պատասխանատվությունն ամուսնուս վրա է: Այդ օրը եկանք տուն, հանեցի վերարկուս, տեսա, որ սկեսուրս է զանգում: Մտածեցի, երևի ինչ-որ բան ենք այնտեղ մոռացել, զանգել է, որ զգուշացնի:

Հանկարծ լսեցի.

—Գոհար, Գոհար…որդիս և ՆԱ նոր գնացին: Սպասիր մի բան պատմեմ…

Իսկ ես  Աննա եմ,և այդ պահին չկարողացա զսպել հետաքրքրասիրությունս և որոշեցի ոչինչ չասել: Սկեսուրիս լսողությունն այնքան էլ լավ չէ, և նա չնկատեց էլ, որ ձայն չեմ հանել:

—Այ քեզ հարս:Ապրում են որդուս հաշվին, նա էլ ձևացնում է, իբր աշխատում է, բայց գումար չունի: Երեխայի հույս էլ դեռ չկա: Չնայած,հիմա լավ ֆիգուրա ունի, բայց որ մի երեխա ունենա,այնքան կգիրանա,որ էլ չի լինի կարգի բերել մարմինը: Ակնհայտ է, որ գիրանալու հակում ունի: Խեղճ որդիս էլ պիտի ստիպված ապրի հետը: Լավ, էտ հեչ… բայց հետը խոսելու թեմա էլ չկա, անհետաքրքիր մարդ է, թե որդիս ինչպես է հետը ապրում…

Լսեցի այդքանը և անջատեցի: Այլևս չէի կարող լսել: Ամուսնուս ոչինչ չասացի, ամբողջ գիշեր պառկած մտածում էի, թե նա ինչու է նման կերպ արտահայտվում իմ մասին: Առավոտյան զանգեցի քրոջս, նա էլ ասաց.

—Ոչինչ,ձևացրու,իբր ոչինչ չի եղել:Երբ երեխաներ ունենաս,կհասկանաս, որ նրանք քեզ համար լավագույնն են: Քեզ կթվա, որ քո որդուն ոչ ոք արժանի չէ:

Հեշտ չէր, բայց ընդունեցի քրոջս ասածը, համաձայն եմ նրա հետ: Այս ընթացքում փորձում եմ լավ հարաբերություններ պահպանել սկեսուրիս հետ, քանի որ գիտեմ, որ ես էլ իրեն դուր չեմ գալիս, բայց նա ինձ դա ցույց չի տալիս:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS