Երբ ամուսնանում էի, 20 տարեկան էի, ընտրյալս՝ 25։ Նա ավարտել է տեխնիկական քոլեջը։ Ծնողների միջնոր-դությամբ կարողացել է աշխատանք գտնել՝ խոշոր ձեռնարկություններից մեկում, որտեղ բավականին լավ են վճարում։Իսկ հիմա իմ մասին․ ես սովորել եմ մանկավարժական քոլեջում, ապրել վարձով սենյակում, կուրսա-յիններ էի գրում, որ մի քիչ գումար աշխատեմ։ Ես ինքս գյուղից եմ, որտեղ մնացել են մայրս ու կրտսեր քույրս, և նրանց էլ պիտի օգնեի։ Հայրիկիս չեմ էլ հիշում, նա հեռացել է ընտանիքից, երբ ես ու քույրս դեռ շատ փոքր էինք։
Ապագա ամուսնուս հետ ծանոթացա համացանցի միջոցով։ Մի քանի ամիս հանդիպելուց հետո նա ինձ ամուս-նության առաջրկություն արեց։ Ես համաձայնվեցի, 1 տարի անց ծնվեց մեր որդին։ Մեր հարսանիքի ամբողջ ծախսը հոգացին ամուսնուս ծնողները։ Մորս ու քրոջս հյուրանոցի համար նույնպես նրանք վճարեցին։ Ես առաջին օրվանից սկեսուրիս մայրիկ էի անվանում, ինքն իրեն այդպես ստացվեց։
Ես հարազատ մորիցս երբեք այդքան հոգատարություն չէի ստացել։Նա ինձ համար նոր հագուստ էր գնում, տա-նում հետաքրքիր վայրեր, իսկ երբ հղիացա, սկսեց ինձ համար ամեն օր մի տոպրակ համեղ ու օգտակար սնունդ բերել։ Հետո ծնվեց Դանին։Որդուս 1 տարեկանին որոշեցի շքեղ խնջույք կազմակերպել։ Գեղեցիկ փուչիկներ պատվիրեցի, թանկարժեք մեծ տորթ, պրոֆեսիոնալ լուսանկարչի հրավիրեցի։ Հրավիրեցի մեր ընտանիքի բոլոր մտերիմներին, բազմաթիվ ուտեստներ պատրաստեցի։
Ծննդյան օրը հենց ամենասկզբից նկատեցի, որ սկեսուրս տրամադրություն չունի։ Նա ամբողջ խնջույքի ընթաց-քում տխուր նստել էր, շատ լարված էր։ Ու երբ նրան պատահաբար տեսա խոհանոցում, իմ մասին հետաքրքիր շատ բան իմացա։ Պարզվեց, որ միայն նրա որդին է աշխատում, իսկ ես այպիսի խնջույքներ եմ կազմակերպում։
Ամուսինս մի քանի օր շարունակ միևնույն վերնաշապիկով է գնում աշխատանքի, հաճախ պատշաճ չի սնվում։ Վերջում էլ ասաց, որ ես անօժիտ եմ ու պիտի նրանց շնորհակալ լինեմ, որ ինձ ընդունել են իրենց ընտանիք․․․ Ավելի ուշ սկեսուրս ներողություն խնդրեց, սակայն մոռանալ նրա ասածներն անհնար է։
Սկզբում նեղացա, բայց հետո սկեցի մտածել։ Իսկապես, ապրում եմ ամուսնուս տանը, ինքս ոչինչ չունեմ։ Իսկ եթե ինչ-որ բան լինի, ինչպե՞ս կվարվեմ։ Համալսարանում չեմ սովորել, տուն չունեմ․․․ երկու գիշեր անդադար արտասվեցի, իսկ հետո աշխատանքի տեղավորվելու, ուսումս շարունակելու որոշում կայացրեցի։ Նաև դադա-րեցի սկեսուրիս մայրիկ անվանել։
Համենայն դեպս, այս պահին նրան շնորհակալ եմ։