Միշտ զարմացել եմ, թե ինչու են բոլոր անեկդոտներն օձ-զոքանչների մասին:Իմ կարծիքով, հայկական իրակա-նության մեջ սկեսուրն ավելի «թունավոր արարած» է, քան օձը: Այլեւ ուժ չունեմ հանդուրժելու: Որոշեցի կիսվել իմ իրավիճակով եւ գուցե մեկն օգնի ինձ իր իմաստուն խորհրդով: Թեեւ մտավախություն ունեմ, որ ոչ մի խոր-հուրդ այլեւ չի օգնի:
Սկեսուրս հրեշ է ու արնախում: Իհարկե, վատ է այդ կերպ արտահայտվել ամուսնու մոր մասին, բայց մեր ա-մուսնության առաջին իսկ օրից (արդեն 10 տարի ամուսնացած ենք) նա միայն խմում է իմ արյունն ու ամեն կերպ փորձում փչացնել հարաբերությունները: Բնականաբար, նրա կարծիքով, ես հարմար կին ու մայր չեմ եւ, ընդհանրապես, արժանի չեմ իր սիրելի տղային: Ես չափից շատ եմ ուտում, վատ տնտեսուհի եմ, չեմ կարողա-նում ինձ դրսեւորել, իր որդուն չեմ սիրում, երեխաներիս չեմ կարողանում դաստիարակել:
Բոլոր այս «թե-րությունները» նա փորձում է բարձրաձայնել յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, բայց նրան հաճույք է պատճառում այդ անել հատկապես ընկերների, բարեկամների կամ ամուսնուս գործընկերների ներ-կայությամբ: Ի դեպ, երեխաներիս ծնվելու պահից նա ինձ ոչնչով չի օգնել:
Նա կտրականապես հրաժարվում է նստել թոռների մոտ, քանի որ «վատառողջ» է, մի խոսքով, բավական է մի-այն խոսել այդ մասին, նա «աշխարհի ամենահիվանդ մարդն» է դառնում:Մենք նույն շենքում, բայց տարբեր բնակարաններում ենք ապրում: Սկեսուրիս նրբանկատություն տրված չէ, նա կարող է հայտնվել, երբ ցանկա-նում է: Մի անգամ ներս խուժեց, երբ ամուսնուս հետ սիրով էինք զբաղվում: Բայց այդ նրան ամենևին չշփոթեց-րեց: Սկեսուրս զզվեցնում է իր խորհուրդներով, ավելի ճիշտ՝ հրամաններով:Մերժելու փորձը նա որպես «մահա-պատժի» արժանի անհարգալից վերաբերմունք է ընկալում:
Սկզբում ամուսնուս համար ամեն ինչ հանդուրժում էի, բայց համբերությունս սպառվեց, եւ ես սկսեցի պատաս-խանել նրան: Բնա-կանաբար, այդ սկանդալների բերեց, ինչպես նրա, այնպես էլ ամուսնուս հետ: Ես ամուսնուս խղճում եմ: Մի կողմից հասկանում եմ, որ ծնողներին չեն ընտրում, բայց մյուս կողմից՝ որքա՞ն կարելի է: Նա ամուսնուս տրա-մադրում է իմ ու երեխաներիս դեմ: Իբր երեխաներս նրան ինչպես հարկն է՝ չեն բարեւում եւ, բնականաբար, մեղավորը ես եմ: Նրա պատճառով ես չեմ կարողանում աշխատել:
«Կարելի՞ է, արդյոք, դայակին՝ օտար մեկին, երեխա վստահել», «մանկապարտեզներում համատարած վարակ է» եւ, ընդհանրապես, «պետք չէ կնոջը շատ ազատություն տալ, այլապես նա կսկսի ձախ նայել»: Այս ամենն իս-կական մղձավանջ է, աբսուրդի թատրոն:Բավական է ամուսինս իմ օգտին խոսի, նա «դավաճան է ու երախտ-ամոռ», մորը սրտի կաթվածի է հասցնում: Վերջին շրջանում նրա մոտ սրացում է նկատվում, հավանաբար, գա-րունն իր ազդեցությունն է թողնում:
Երբ ամուսինս տուն է մտնում, նա անմիջապես զանգահարում է եւ «թույլ» ձայնով խնդրում իր մոտ գնալ: Ամու-սինս վատ տրամադրությամբ է վերադառնում, ամբողջ աշխարհի վրա բարկացած, չի կարողանում կարգին շփվել ո՛չ ինձ, ո՛չ երեխաների հետ: Ես նյարդային խանգարման ու բաժանության եզրին եմ: Ի՞նչ կարող եմ անել: Ինչպե՞ս հաղթեմ այդ հրեշին