Սկեսուրս ծանր հիվանդ է. Էրեկ ինձ կանչեց ու․․․Ընենց բան ասեց, որ արցունքներս չկարողացա զսպել

Սկեսուրս ծանր հիվանդ է. Էրեկ ինձ կանչեց ու․․․Ընենց բան ասեց, որ արցունքներս չկարողացա զսպել։ Ամուսնուս ընտանիքի հետ եմ ապրում արդեն տարիներ շարունակ: Լավ-վատ ապրել ենք, եղել են և՛ խնդիրներ, և՛ վեճեր, և՛ երջանիկ պահեր: Դե ընտանիք ենք սովորական՝ իր խնդիրներով, հոգսերով, համաձայնություններով ու անհամաձայնություններով:

Մի քանի տարի առաջ սկեսուրիս առողջական վիճակը կտրուկ վատացավ, տարանք հիվանդանոց ու պարզվեց առողջական լուրջ խնդիրներ ունի: Ինչ հնարավոր էր արեցինք, մի կերպ ոտքի ելավ, սկսեց ձեռնափայտով քայլել, բայց երկու տարի առաջ տեղաշոր ընկավ:

Երկու տարի է ես եմ խնամում իրեն: Իհարկե դժվար է, բայց դե ինչ արած, կյանք է, չգիտես վաղը քեզ ինչ է սպասվում: Սկեսուրս հա ստատ չէր ուզի անկողին ընկնել, բայց որ այսպես է ստացվել, ինչ արած: Սկեսուրս մեկ հարս էլ ունի, բայց նա հազարից մեկ է մեր տուն գալիս, գալուց էլ խանումի պես նստում, կոֆեն խմում գնում է: Նա երբեք սկեսուրի ձեռքը մի բաժակ ջուր չի տվել:

Երեկ սկեսուրիս համար ուտելու բան տարա, ասեց նստի կողքս: Ձեռքերս բռնեց, համբուրեց ու ասաց.

-Աղջիկ ջան ինձ կներես, ես գիտեմ, որ քեզ շան տանջանք եմ տվել: Էս ապրել չի, որ ես եմ ապրում, ձեզ էլ հետս տանջում եմ: Գիտեմ, որ քո համար շատ դժվար ա անկողնային հիվանդ պահելը, գիտեմ, որ էդ ժամանակը, որ կարայիր քեզ հատկացնեիր, զբաղված ես իմ տակը փոխելով ու հաց կերցնելով, բայց ես քեզ մի բան ունեմ ասելու:

Աստված քո դեմը բերելու ա, որ համբերատարության ու մեծահոգության համար, ես քեզ ամեն Աստծո օր օրհնում եմ ու շնորհակալ եմ, որ դու ես տղայի կինը: Միշտ իմացի, մեռնելուց հետո էլ իմ օրհնանքը քո հետ ա լինելու ու ես քեզ անսահման երախտապարտ եմ քո լավ վերաբերմունքի ու սրտացավության համար:

Գիտեմ, որ ինձ շատ չի մնացել, ու անպայման ուզում էի քեզ ասեի էս ամեն ինչը: Հոգիս ավանդեմ համ դու կհանգստանաս էս տան ջանքներից, համ էլ ես:Սկեսուրիս խոսքերից սիրտս լցվեց, շատ ազդվեցի, գրկեցի մի պահ ու սկսեցի հեկեկալ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS