Սկեսուրս հենց օրվա մեջ մի քանի րոպե պարապ է մնում գալիս է մեր տուն․ Արդեն հոգնել եմ նրա անսպասելի այցերից․․․

Սկեսուրս հենց օրվա մեջ մի քանի րոպե պարապ է մնում գալիս է մեր տուն․ Արդեն հոգնել եմ նրա անսպասելի այցերից․․․

Մենք ամուսնացել ենք մոտ կես տարի առաջ: Ես մայրաքաղաքից տեղափոխվեցի ամուսնուս հարազատ փոքր քաղաք: Այստեղ նա առանձնատուն ունի, մեծ այգի: Գեղեցկություն…Ամեն ինչ լավ կլիներ, եթե չլինեին նրա ծնողները, ովքեր հարևանությամբ էին ապրում:

Ավելի ճիշտ կոնկրետ մայրը, քանի որ սկեսրայրիս հազ վադեպ եմ տեսնում: Ամուսնուս ծնողները նույնպես մեծ այգի ունեն, այսինքն այնքան գործ կա անելու, որ ամբողջ օրը չի բավականացնում: Սակայն սկեսուրս հավանա-բար ձանձրանում է տանը կամ ուզում է մեր կյանքով ապրել, չգիտեմ պատճառը, բայց նա օրական 5-6 անգամ գալիս է մեր տոն:

Սկզբում դրան հանգիստ էի վերաբերվում, քանի որ հաս կանում եմ, որ ամուսնուս մայրն է, պետք է նրան հար-գալից վերաբերվել: Սակայն երբ հասկացա, որ այդ այցելութ յուններն ինձ խանգարում են ապրել, սկսեցի նյար-դայնանալ:

Նստում ենք նախաճաշելու,տեսնում եմ՝ նա կրկին եկավ:Կամ օրվա ընթացքում գալիս նստում է մեր տանը, մինչ ես առօրյա գործերով եմ զբաղված, և ասում է.

-Դու գործիդ նայիր, ես լուռ կնստեմ:

Գիտեք, այնքան էլ հաճելի չէ, երբ որևէ մեկը քեզ անդադար հետևում է:Ամուսինս նրան տվել էր մեր տան բանա-լին, և այդ կինն ազատ մտնում է մեր տուն, նույնիսկ երբ տանը չենք:Ես ու ամուսինս նույնիսկ չենք կարողանում հանգիստ մնալ երկուսով:

Երբեմն երեկոյան այգուց աղմուկ եմ լսում, տեսնում եմ, սկե սուրս ծառերն է ջրում: Իհարկե, մի կողմից նա օգ-նում է, բայց նրան ոչ ոք չի խնդրել, բացի այդ, երբ մեծ կինն այնտեղ գործ է անում, ես չեմ կարող նստել հեռուս-տացույցի առաջ, եթե նույնիսկ սարսափելի հոգնած եմ:

Ծիծաղելի է, երբ մեքենայով ինչ-որ տեղ ենք գնում: Նա մեզ սկսում է 15 րոպեն մեկ զանգել՝ վերահսկելով, թե ինչ արագո ւթյամբ ենք մեքե նան վարում և արդյոք մենք չենք մրսում: Ես փոր ձում եմ ինձ զսպել բայց արդեն չի ըս-տացվում: Ամուսինս ասում է, որ ուղղակի ուշադրություն չդարձնեմ:

Ինչպես բացատրեմ սկեսուրիս, որ իր տղան արդեն մեծ է և ինքն իր մասին կարող է հոգ տանել: Հույս ունեմ, որ այս ամենը մի օր կավարտվի:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS