Սկեսուրս մեր տուն գալիս թոռներին ոչինչ չէր բերում, սակայն ամսական 2 անգամ իմ քարտին գումար էր փոխանցում․ Սկզբում փնովում էի նրան, սակայն հետո․․․

Սկեսուրս, երեխաներիս տատիկը, պաշտում է թոռներին, հաճախ է տանում իր տուն կամ գալիս մեզ հյուր։ Նախկինում նա երեխաներին միշտ ինչ-որ նվերներ էր բերում, քաղցրավենիք, գրքեր, մազակալներ, գունավոր գրիչներ․․․ Երբեք գումար չէր խնայում՝ թոռներին ուրախացնելու համար։

Սակայն աղջիկներս այնքան էին սովորել տատիկի նվերներին, որ երբ նա գալիս էր, վերցնում էին իրենց հասա-նելիքը ու վազում սենյակ՝ մոռանալով տատիկի մասին։Սկեսուրիս դուր չէր գալիս նման վերաբերմունքն իր հան-դեպ, դրա համար հերթական անգամ մեր տուն գալով՝ նա երեխաներին ոչինչ չբերեց, նույնսիկ փոքր քաղցրա-վենիք։

Աղջիկներս չթաքցրեցին, որ տխրել են՝ չստանալով ակնկալիքը։ Իսկ ես էլ նրանց բավականին խիստ տոնով բա-ցատրեցի, որ տատիկին պետք է սիրել անկախ նրանից՝ նա ինչ-որ բան բերել է թե ոչ։ Երեխաներս նեղացան ու գնացին սենյակ։

Երբ սկեսուրիս հետ գնացինք խոհանոց՝ սուրճ խմելու, նա բացատրեց, թե ինչու է այդպես արել։ Պարզվեց, նա համացանցում կարդացել է մի հոդված, որտեղ պատմում էին, որ թոռներին պետք չէ միշտ նվերներ տանել, այդ-պես նրանք սպասում են ոչ թե տատիկին, այլ միայն նվերներ նրա կողմից։ Բնականաբար, նա ուզում էր, որ աղ-ջիկներն ուրախանան իր ներկայությունից։ Եվ վերջում հավելեց, որ այսուհետ իմ քարտին գումար կփոխանցի, որ ինչ անհրաժեշտ է երեխաներին, ես ինքս գնեմ։

Բնականաբար, ես նրան 1000 անգամ խնդրեցի չանել նման բան, հետո ամուսինս էլ խոսեց հետը, ասաց, որ մեզ գումար պետք չէ, մենք ուրախ ենք, որ մեր երեխաները նման տատիկ ունեն, և թոռների հետ շփվելն ու խաղալը մենք շատ բարձր ենք գնահատում։

Բայց արդեն մի քանի ամիս է, ինչ իմ բանկային քարտին ամսական 1-2 անգամ սկեսուրս փոխանցում է 10 000, 15 000 դրամ։Ի դեպ, սկեսուրիս պլանը աշխատող է․ հիմա երեխաներս տատիկին տեսնելուն պես՝ նրան տա-նում են սենյակ ու ժամեր շարունակ խաղում հետը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS