Սկեսուրս միշտ երազում էր, որ դուստրը ամուսնանա և երեխա ունենա․ Երբ երազանքը կատարվեց, ինձ ասաց, որ իմ երեխաներին իրեն հարազատ թոռներ չի համարում․․․
Արդեն 6 տարի ամուսնացած եմ: Սկեսուրս և սկեսրայրս ինձ հարազատ դստեր պես են ընդունել: Սկեսուրս շատ բարի և իմաստուն մարդ է, ինձ երբեք անտակտ նկատողություններ չի արել: Եթե ինչ-որ խնդիր էր առաջանում, նա փորձում էր դրա մասին խոսել և լուծում տալ ամենամեղմ կերպով:
Ամուսնուս քույրը ամուսնացել է 1 տարի առաջ, և այս ամբողջ ընթաց քում չեմ զգացել տարբերություն՝ իմ և նրա հանդեպ վերաբեր-մունքի միջև:Մեկը մյուսի հետևից ծնվեցին մեր երեք երեխաները: Ամո ւսնուս ծնող ները խենթանում էին նրանց համար: Սկսեսուրս անդադար կրկնում էր, որ երազում էր, որ իր աղ ջիկն էլ ամո ւսնանա, եր եխաներ ունենա:Շո ւտով այդպես էլ եղավ:
Անցյալ տարի տալս ամուսնացավ, իսկ 2 ամիս առաջ ծնվեց նրա առաջնեկը: Մենք բոլոր անհամբերությամբ էինք սպասում այդ իրա-դարձությանը, նույնիսկ իմ երեխ աներն էին ամեն օր հարցնում, թե երբ է ծն վելու իրենց փոքր եղ բայրը:Իսկ երկու օր առաջ էլ սկե-սուրս ասաց մի բան, ինչը ինձ շատ ցավեցրեց: Զրույցի ընթացքում նա ասաց.
-Այ հիմա երջանիկ եմ, վերջապես իսկական թոռ էլ ունեացա:
Երբ ես զարմացած նայեցի նրան, շարունակեց.
-Մի՞թե հարսի և դստեր երեխաները կարող են հավասար լինել: Բայց ես ձեր երեխաներին էլ եմ շատ սիրում:
Ձևացրեցի, թե իբր ոչինչ չի եղել, բայց հոգուս խորքում մեծ ցավ ապրեցի: Չգիտեի, որ սկեսուրիս մտքով կարող է նման բան անցնել: