Սկեսուրս միշտ վիրավորում է ինձ, երբ միայնակ ենք լինում, իսկ ուրիշների ներկայությամբ այնպես է իրեն պահում, կարծես խելագարվում է ինձ համար․ Ասեք, ինչպես պատռեմ նրա դիմակը

Մի տարի է ամուսնացած եմ ։ Երեխա դեռ չունենք։ Ապրում ենք սկեսրոջս և տալիս հետ ։Սկեսուրս անընդհատ փորձում է կծել, վիրավորել, ինձ , իսկ ուրիշների մոտ ցույց է տալիս իբրև շատ լավ է ինձ վերաբերվում , ջերմ է դիմում, սիրով, անգամ գալիս է փաթաթվում։

Բոլորն ասում են շատ լավն է երանի քեզ։Բայց կյանքս դժոխք է դարձնում, շատ եմ նեղվում։ Օրինակ, ջուր է ու-զում, գոռալով ու անպայման վիրավորելով, կամ տեսնում է գործ եմ անում հավաքում ավելի է թափում, կարծես փոքր երեխա լինի, ուտելիք կամ սուրճ միայն իր և աղջկա համար է սարքում։

Իսկ տալս նեյտրալ դիրք է գրավել, ու թքած ունի մեր տանը բոլորի վրա, բայց պարզ տեսնում է թե մայրն ինչ է անում, անգամ երբ խոսում եմ հետը որ օգնի ասում է թե դա իմ խնդիրն է և նա կապ չունի ու չխառնեմ իրեն մեր հարցերին։

Ամուսինս չի ուզի մենակ ապրենք։Առանց մոր։Շատ է սիրում մորը։Ու եթե անգամ ասում եմ ինչեր է անում մայրը չի հավատում և իհարկե բարկանում է ինձ վրա, ասելով որ իր մայրը երբեք նման բաներ չէր անի։

Անգամ վեր-ջին խոսակցության ժամանակ աաել է որ եթե նորից խոսեմ այս թեմայով դուրս կանի տանից։Շատ նեղվում եմ։Մի գուցե տեղադրեք ձեր էջում ,նմանատիպ իրավիճակում հայտնված մարդիկ էլ գրեն ,օգնեն

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS