Մեր տուն եկավ սկեսուրս, ասաց,որ իր տանը վերանորոգում է։Եվ քանի որ սկեսուրս չգիտեր, թե կոնկրետ ինչ է ուզում,վերանորոգման վերջը չէր էլ երևում։Այն 4 ամիսների ընթացքում,ինչ այդ լռել չկարողացող կինը ապրում
էր մեզ հետ,գլուխս ուռել էր անպետք ինֆորմացիա ստանալու հետևանքով, իսկ լեզվիս էլ կոշտուկներ էին առա-
ջացել, քանի որ ստիպված էի պատասխանել։ Նրա ներկայությունն ինձ համար ուներ միայն մի դրական կողմ․
երեխայի հարցում օգնություն։
Սակայն, ինչպես պարզվեց, սկեսուրս միայն դրա համար չէր եկել։ Մեր տանը մնալը նա ընկալում էր որպես ար-
ձակուրդ․հանգստյան տուն,բարձրակարգ սպասարկում,զվարճանքներ,բացի այդ կարելի է խաղալ հարսի նյար-
դերի հետ։ Սկեսուրի համար անթերի հանգիստ է։
Ես հանգիստ մարդ եմ, վեճեր տանել չեմ կարողանում։ Ինձ համար ավելի հեշտ է անել, ինչպես որ խնդրում են,
քան վիճաբանելով առաջ տանել իմ տեսակետը։ Եվ այդ փաստը հաշվի առնելով՝ սկեսուրս ինձ խորամանկ է
համարում։ Ես նրա հետ չեմ վիճում, չնայած նրան, որ նա ինձ հատուկ հրահրում է։
Եվ եթե սկեսուրս համարում է, որ իր որդին նախաճաշին պիտի հավկիթ ուտի, որը նա ատում է, ուրեմն ես ա-
մուսնուս համար կպատրաստեմ հավկիթ, քանի դեռ սկեսուրս մեր տանն է։ Ամուսինս մի կերպ է ուտում ձվա-
ծեղը, բայց մորը չի ասում, որ նա այլևս չկարգադրի ինձ այն պատրաստել։ Իսկ ես ինչի՞ համար վիճաբանություն
սարքեմ։
Միակ հարցը, որին թույլ չեմ տալիս միջամտել, դստերս դաստիրակությունն է։ Այդ մասին սկեսուրիս տեղյալ եմ
պահել դեռ հղիությանս ժամանակ։Մի տան մեջ ապրելու 4 ամիսների ընթացքում սկեսուրս ինձ այն աստիճանի
էր հասցրել, որ ես երբեմն չէի դիմանում ու հարցնում էի,թե երբ է իր տուն տեղափոխվելու։ Իսկ նա պատասխա-
նում էր․
—Օֆ, չգիտեմ։ Պատերը սխալ գույնի էին ներկել, հիմա նորից պիտի ներկ գնեն, փոխեն գույնը։ Հենց փոխեցին,
կգնամ։
Կամ ասում էր, որ սխալ լամինատ են բերել, մի օր աշխատողներն էին հիվանդանում, մի օր վերելակն էր փչա-
նում․․․Մի օր էլ սկեսուրս անկեղծացավ․
-Գիտես, բախտդ բերել է, որ իմ պես սկեսուր ունես։Ես ամուսնուս մորից վախենում էի, մինչև հիմա սարսափում
եմ։ Նա ջահել ժամանակ գիտես ոնց էր ինձ տանջում։ Լավ է, գոնե մեծ տարիքում որոշեց գյուղ գնալ, թե չէ ինձ
կյանք չէր տալիս։
Այդպես առանց գիտակցելու՝ սկեսուրս ինքը պատմեց իր դեմ զնեքի մասին։Ես առանց երկար մտածելու զանգե-
ցի ամուսնուս տատիկին և հրավիրեցի մեր տուն։ Ասացի, որ գա, մնա մի շաբաթ, ծոռան հետ խաղա, նա էլ ու-
րախությամբ համաձայնվեց։ Բայց տանը ոչ մեկին չասացի դրա մասին։
Հաջորդ օրը ամուսինս սովորականի պես կերավ ատելի ձվածեղը ու գնաց գործի։ Մի ժամից տվեցին մեր դռան
զանգը։ Սկեսուրս վեր թռավ տեղից ու գնաց, որ բացի՝ ընթացքում քթի տակ ասելով․
—Տեսնեմ ով է գալիս մոտը, մինչ ամուսինն աշխատանքի է։
Եվ սկեսուրս տեսնում է իր պաշտելի սկեսուրին։
—Վայ, Թամար ջան, դու էլ ես ասյտեղ։ Տորթ եմ բերել, բայց քեզ չի կարելի։ Թե չէ որ իմ տարիքին հասնես, էլ
դռնով չես անցնի։ Դու չուտես։
Տատիկի դեմքը փայլում էր ուրախությունից։ Նա արդեն 2 տարի չէր տեսել հարսին։Եվ այդ օրը հրաշք եղավ․
սկեսուրիս զանգեց վարպետը ու ասաց, որ տունը պատրաստ է։ Հենց նույն օրը նա գնաց իր տուն։
Ամուսնուս տատիկն էլ հաջորդ օրը հավաքվեց, ասաց, որ էլ չի մնա։
-Աղջիկս, ես էլ հո գիտեմ, թե ինչի ես ինձ կանչել, արդեն գործս արեցի, գնամ, ինձ տանը հարմար է։ Բայց եթե
ինչ, դիմիր։
Հիմա ես այլևս չեմ վախենում սկեսուրիս անսպասելի այցերից, չէ որ ունեմ հզոր զենք՝ սկեսուրիս սկեսուրը։