Ասացեք ինձ՝ ինչ անել, օգնեք ինձ Ձեր խորհուրդներով: Ամուսնացել եմ բոլորովին վերջերս, իսկ «դերասանու-հի» սկեսրոջս և նրա ամուսնուն որպես օժիտ ընդունեցի: Այսպիսով, սկեսուրս ամուսնացած է մի տղամարդու հետ, և երկար տարիներ է ապրում են միասին, տղամարդը երբեմն խմում է, բայց տարբերակիչ առանձնահատ-կությունն այն է, որ նա չի վիճում:
Ամեն անգամ, երբ նա խմում է, սկեսուրս ամուսնուս, խառնում է իրենց խոսակցություններին: Ամուսինս նյար-դային մարդ է (դրա համար շնորհակալություն իր մորը), նա խղճում է մորը («դժբախտ կին», քանի որ նա ինքն իրեն դիրքավորում է որպես այդպիսին), կատաղում է, նյարդայնանում, իսկ մորը կարծես թե դուր է գալիս դա․
Ասում է, որ նորից ամուսինը սկսել է խմել, փորձում է որդուն գրավել, զանգում է հինգ րոպեն մեկ և գույներով քննարկում այս ամբողջ իրավիճակը:Նա ամեն ժամ զանգում է իր որդուն և բողոքում, թե ինչպիսի հարբեցող ամուսին ունի: Եվ այսպես, ավելի քան մեկ տասնյակ տարի: Երկար տարիներ նա չի լքել այդ տղամարդուն և չի էլ պատրաստվում, չնայած առանց նրա ապրելու տարբերակ կա:
Ամուսինս իր հերթին խելագարորեն նյարդայնանում է, ուզում է ապտակել նրան, նման դեպքերում վազում է նրանց տուն (նրանք ապրում են մոտակայքում), ուզում է «դժբախտ մորը» բերել մեր տուն:Սկեսրոջս ոչ ոք չի սիրում, նույնիսկ հարազատները: Թվում է, թե իմ ընտանիքն ու ամուսինս գոյություն չունեն, միայն նրա մայրն ունի խնդիրներ, խնդիրների հավերժական ցիկլ, որը չի դադարում, ամուսինս անընդհատ այնտեղ է, լուծում է մոր հարցեքը:
Համբերությունս վերջանում է, ամուսինս լավ մարդ է և ես սիրում եմ նրան, բայց նրա ընտանիքը մեկ այլ հարց է: Նրանք մեզ ոչ մի կերպ չեն աջակցում, պարզապես ասում են, թե ինչքան բան են արել նախորդ հարսի հա-մար, իմ ամուսնու հասցեին շատ վատ բաներ են ասել, նրան իմ դեմ են հանել: Ես արդեն մտածում եմ այս եռան-կյունին թողնելու և նորմալ կյանք սկսելու մասին, բայց մենք փոքրիկ երեխա ունենք: