Սկեսուրս ստիպում է, որ թողնեմ մանկահասակ որդուս և գնամ աշխատանքի ու ամուսինս նրա հետ համաձայն է․․․Ինչպես բացա-
տրեմ նրանց, որ հիմա իմ որդուս կողքին գտնվելը ավելի կարևոր է, քան գումար վաստակելը։Ես հրաշք բալիկ ունեմ ու նրան ողջ
սրտով եմ սիրում։ Միշտ փորձում եմ որևէ կերպով ուրախացնել որդուս, նրան հաճելի անակնկալ անել։ Ջանք չեմ խնայում, որ նա
երջանիկ մանկություն ունենա։
Գուցե պատճառն այն է, որ ես ու ամուսինս երկար տարիներ չէինք կարողանում ծնողներ դառնալ, ու վերջապես Աստված ուղարկեց
մեր այդքան երկար սպասված փոքրիկին։Մենք էլ, ինչպես և բոլոր ծնողները, ունենում ենք դժվարություններ։ Որդիս հաճախ լավ չի
քնում գիշերը, փորացավեր է ունենում, ատամիկներն են անհանգստացնում, կամակորություն է անում, ինքս ինձ համար ժամանակ
չունեմ․․․ բայց այդ ամենը համարում եմ աննշան երևույթներ, քանի որ երեխաս՝ իմ երջանկության աղբյուրն է։
Ես անգամ երբ ուղղակի հիշում եմ, որ նրա մայրիկն եմ, սկսում եմ ժպտալ։Մայրանալուց հետո դադարել եմ զվարճանալ ընկերուհի-
ներիս հետ, սրճարան դեռ չեմ գնում, գիրք չեմ կար դում։ Հիմա իմ աբողջ ժա մանակը պատկանում է որդուս։Մեր ընտանիքն այժմ
պահում է ամուսինս, այնքան էլ շատ չի աշխատում, բայց ես խնայողաբար եմ ծախսում, ու ամեն ինչի բավականացնում է։Դեկրետ
գնալուց հետո սկսել եմ սիրել տան տնտեսուհու կյանքը․ ես իսկապես հաճույք եմ ստանում որդուս հետ ժամանակ անցկացնելուց,
հոգ եմ տանում ամուսնուս մասին։
Երբ նա գալիս է աշխատանքից, սեղանին արդեն լինում է համեղ ընթրիք, իսկ տունը փայլում է մաքրությունից։ Բայց և ամուսինս, և
սկեսուրս կարծում են, որ չափից շատ եմ ուշադրություն դարձնում երեխայիս։Որդուս ծնվելուց հետո զգացի, որ ամուսինս խանդում
է։ Նա ուղղակի սովորել էր, որ մեր համատեղ կյանքի տարիների ընթացքում միշտ երկուսով ենք եղել, նա էր ինձ համար ամեն ինչից
վեր։ Իսկ հիմա ողջ ուշադրությունս սևեռված է մեր որդու վրա։
Բացի այդ, ամուսինս սկսեց հետաքրքրություն դրսևորել երեխայի հանդեպ, երբ լրացավ նրա 1 տարեկանը։Որդիս ինձ ավելի շատ է
կապված, դե դա նորմալ է։ Մի օր վեճի ժամանակ ամուսինս ասաց, որ ես հատուկ եմ նրան տրամադրում իր դեմ․․․ Իսկ հիմա էլ սկե-
սուրս ու ամուսինս ամեն օր կրկնում են, որ պիտի դուրս գամ աշխատանքի, իսկ երեխայիս տանեմ մանկապարտեզ։ Իսկ ես համա-
րում եմ, որ 2 տարեկան երեխան դեռ ունի մոր հետ ամբողջ օրը գտնվելու կարիք, ինչ խոսք, ես էլ պատրաստ չեմ բաժանվել նրանից
ու մինչ երեկո չտեսնել։
Սկեսուրս ասում է, որ ինքը տուն կբերի թոռանը մանկապարտեզից, կմնա հետը մինչ իմ վերադարձի ժամը։ Իսկ ես դա սխալ եմ հա-
մարում։Ամուսինս երեկ ասաց, որ «մամայի բալա» եմ մեծացնում․․․Ես էլ չգիտեմ՝ ինչպես հասկացնեմ այդ մարդկանց,որ նրանք իրա-
վացի չեն․․․