Սոչիում օդանավն այրվել և ընկել է գետը. վթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ. Տեսանյութ

Սոչիում վայրէջքից հետո Boeing 737 օդանավի հրդեհվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, նրանց թվում՝ 3 երեխա, հայտնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՌԴ առողջապահության նախարարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 6 տուժածի մասին։

Ուղևորների թվում զոհեր չկան, սակայն, ինչպես հայտնել է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, մահացել է Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը՝ ինքնաթիռի հետ կապված օպերատիվ միջոցառումների ժամանակ։

Այս պահին դեպքի վայրում տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, օդանավակայանում աշխատում է հոգեբանների խումբ:

Սոչիում օդանավն այրվել և ընկել է գետը. վթարի հետևանքով կա զոհ և վիրավորներ
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS