Յոթամյա կանադացին ծանր վիճակում հայտնվել է հիվանդանոցում՝ 2 կատվառյուծի հարձակումից հետո:
Դեպքը տեղի է ունեցել Կովիչին լճի մոտ՝ արգելոցի տարածքում:
Գիշատիչները վնասել են երեխայի գլուխը, ձեռքերն ու պարանոցը: Նրան ծանր վիճակում հասցրել են Վանկուվերի հիվանդանոց:
Ավելի ուշ արգելոցի աշխատակիցները դեպքի վայրում նկատել են 2 կատվառյուծների ու սպանել նրանց: Ըստ ականատեսների՝ նրանք շատ նիհար ու հյուծված տեսք են ունեցել:
Կատվառյուծները կատվազգիների ամենախոշոր կենդանիներից են՝ առյուծներից, վագրերից ու հովազներից հետո:
Մարդկանց վրա նրանք հարձակվում են ծայրաստիճան հազվադեպ: