Սովորեք Ձեր լավն ու վատը ոչ ոքի չպատմել և ամեն ինչ կլինի Ձեր ուզածով

Կյանքի փորձ և իմաստություն իր ժամանակների ամենակարկառուն գրող և փիլիսոփա Բերնարդ Շոուից:

Կյանքի մասին

1. Կյանքը բաղկացած է պորտաբույծներից, որոնք ցանկանում են փող ունենալ, բայց չեն ցանկանում աշխատել և հիմարներից, որոնք պատրաստ են աշխատել առանց հարստանալու:

2. Նա, ով կարողանում է՝ անում է, իսկ ով չի կարողանում՝ սովորեցնում է ուրիշներին:

3. Ծերանալը ձանձրալի է, սակայն դա երկար ապրելու միակ միջոցն է:

4. Մարդիկ, ովքեր օժտված չեն իրականության օբյեկտիվ ընկալմամբ՝ հաճախ այն անվանում են ցինիզմ:

5. Գողը նա չէ, ով գողանում է, այլ նա ով բռնվում է:

6. Ալկոհոլը՝ ցավազրկող է, որը թույլ է տալիս անցնել վիրահատությունը, որ կոչվում է կյանք:

7. Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես ստիպված կլինեք սիրել այն, ինչ ստացել եք:

Հարաբերությունների մասին

8. Մտերիմի հանդեպ ամենամեծ մեղքը ատելությունը չէ, այլ անտարբերությունը՝ ահա անմարդկայնության իրական բարձրունքը:

9. Ատելությունը՝ վախկոտների վրեժն է ապրած վախի համար:

10. Պարը՝ հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտումն է:

11. Իդեալական ամուսինը՝ տղամարդն է, ով համարում է, որ իր կինը իդեալական է:

12. Երբեմն պետք է ծիծաղեցնել մարդկանց, որպեսզի շեղենք նրանց մեզ կախելու ցանկությունից:

13. Անկեղծ լինելը վտանգավոր չէ, առավել ևս, որ դրա հետ մեկտեղ դուք անխելք եք:

14. Մենք իրավունք չունենք սպառել երջանկությունը՝ չարտադրելով այն:

15. Ամուսնությունը ձնակույտ է, որ կինն ու տղամարդը ձգվելով դեպի ծաղիկը՝ թափում են իրենց գլխին:

Կանանց մասին

16. Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալիի: Ճիշտ է, նրանց երբեմն խեղդում են, բայց հազվադեպ են լքում:

17. Չկա այնպիսի կին, ում հաջողվի ասել «Ցտեսություն»՝ ավելի պակաս, քան տասներեք բառով:

18. Կանայք ինչ-որ կերպ անմիջապես կռահում են, թե ում հետ ենք պատրաստ նրանց դավաճանել: Երբեմն նույնիսկ մինչ այն, երբ մենք գլխի կընկնենք:

Իդեաների, տաղանդի և կոչումների մասին

19. Առողջ միտքն ու աշխատասիրությունը կոմպենսացնում են տաղանդի բացակայությունը, այն դեպքում, երբ դուք կարող եք լինել հանճարներից հանճարը, բայց հիմարաբար կործանել սեփական կյանքը:

20. Իմ փառքն աճում էր իմ ամեն մի անհաջողության հետ:

21. Կոչումներն ու տիտղոսները հորինված են նրանց համար, որոնց արժանիքները երկրի առաջ անվիճելի են, սակայն այդ երկրի մարդկանց համար դրանք անհայտ են:

22. Եթե դուք ունեք խնձոր և ես ունեմ խնձոր և եթե մենք փոխանակվում ենք այդ խնձորներով, ապա և Ձեզ մոտ և ինձ մոտ մնում է մեկական խնձոր: Իսկ եթե դուք ունեք իդեա և ես ունեմ իդեա և մենք փոխանակվում ենք իդեաներով, ապա յուրաքանչյուրիս մոտ կլինի երկուական իդեա:

Պատմության մասին

23. Թերթը՝ տպագրական օրգան է, որը տարբերություն չի տեսնում հեծանիվից ընկնելու և քաղաքակրթության կործանման միջև:

24. Հեղափոխությունները երբեք չեք թեթևացրել բռապետական բեռը՝ դրանք միայն այդ բեռը մի ուսից տեղափոխել են մեկ այլ ուսին:

25. Եթե իմ հարևանը ամեն օր ծեծում է իր կնոջը, իսկ ես երբեք, ապա ըստ վիճակագրության՝ մենք երկուսս էլ ծեծում ենք մեր կանանց օրը մեջ։

26. Միակ դասը, որ կարելի է քաղել պատմությունից, կայանում է նրանում, որ մարդիկ երբեք դասեր չեն քաղում պատմությունից:

27. Դեմոկրատիան փուչիկ է, որը կախված է ձեր գլխավերևում և ստիպում է նայել վեր, քանի այլ մարդիկ քչփորում են ձեր գրպանները:

Մարդու մասին

28. Մարդը, ով ոչնչի չի հավատում՝ վախենում է ամեն ինչից:

29. Մարդը աղյուսի նման է՝ այրվելով թրծվում է:

30. Միայն հիմարը կարող է տոնել մահվան մոտալուտ տարիները:

31. Բնությունը տանել չի կարողանում դատարկություն՝ այնտեղ, որտեղ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, լրացնում են ենթադրություններով:

32. Հարուստ մարդիկ, որոնք չունեն համոզմունքներ՝ ժամանակակից հասարակության մեջ ավելի վտանգավոր են, քան աղքատ կանայք, որոնց մոտ բացակայում է բարոյականությունը:

33. Խելամիտ մարդը հարմարվում է աշխարհին, անմիտը փորձում է աշխարհը հարմարեցնել իրեն: Այդ պատճառով առաջընթացը միշտ կախված է անմիտներից:

34. Համբավը՝ դիմակ է, որը մարդ ստիպված է կրել ինչպես տաբատը կամ պիջակը:
35. Այժմ, երբ մենք սովորել ենք թռչել երկնքով, ինչպես թռչունները, լողալ ջրում, ինչպես ձուկը, մեզ պակասում է միայն մեկ բան՝ սովորել ապրել Երկրի վրա ինչպես մարդիկ:
mediamag.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS