Սոցապ ծառայությունը հրատապ հայտարարություն է տարածել․․․

ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման (փոփոխությունն ուժի մեջ է մտել 13․12․2020թ․) մեջ տեղի են ունեցել փոփոխություններ։ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման (փոփոխությունն ուժի մեջ է մտել 13․12․2020թ․) մեջ տեղի են ունեցել փոփոխություններ։

Կատարված փոփոխությունների համաձայն՝ գործատուները «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալա-կան վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղե-կատվական բազայի տեղեկատվության հիման վրա, պարտավոր են իրենց հետ աշխատանքային հարաբերութ-յունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները Սոցիաալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ (այսուհետ՝ Ծառայություն) ներկայացնել հետևյալ ժամկետներում`

1․ 1000+ աշխատող ունեցող գործատուները`սույն ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում.

2․ 300-1000 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում.

3․ 100-300 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց ինն ամսվա ընթացքում.

4․ 50-100 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում.

5․ մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո տասնհինգ ամսվա ըն-թացքում։

Ընդ որում, մինչև աշխատանքային գրքույկները Ծառայությանը ներկայացնելն անհրաժեշտ է աշխատանքային գրքույկի հայերեն և ռուսերեն լրացված ենթաբաժինների գրառումների վերջին տողի հաջորդ տողում նշել լրաց-ված բոլոր էջերի թիվը, ստորագրել և կնքել (առկայության դեպքում) երկու ենթաբաժինները՝ նշելով աշխատան-քային գրքույկը լրացնող անձի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը: Հարկ է նկատի ունենալ, որ գործա-տուի ներկայացուցիչը Ծառայությանը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ:

Տեղեկացնում ենք, նաև, որ աշխատանքային գրքույկները վերադարձվում են դրանք ստորաբաժանում ներկա-յացնելուց հետո վեցամսյա ժամկետում: Հարկ է նկատի ունենալ նաև, որ կատարված փոփոխությունների հա-մաձայն՝ վերը նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գր-քույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS