Սուպերմարկետում մոտեցա դրամարկղին, որ վճարում անեմ․ Հանկարծ նկատեցի, որ առջևիս կանգնած կինը սկսեց իմ ապրանքները իր տոպրակների մեջ դնել․․․

Սուպերմարկետում մոտեցա դրամարկղին, որ վճարում անեմ․ Հանկարծ նկատեցի, որ առջևիս կանգնած կինը սկսեց իմ ապրանք ները իր տոպրակների մեջ դնել․․․Երեկ ուշ երեկոյան տուն էի վերադառնում աշխատանքից, երբ հիշեցի, որ տան համար բավակա նին շատ բան է պետք. և տնտե-սական ապրանքներ, և սնունդ:

Մտա մոտակա սուպերմարկետը: Ի զարմանս ինձ, բավականին շատ մարդ կար:Վերցրեցի սայ-լակը և սկսեցի արագ-արագ վերցնել անհրաժեշտ ամեն ինչ:ոտեցա դրամարկղին և սկսեցի դատարկել սայլակը: Մինչև գանձա-պահը անցկացնում էր ապրանքներս և դնում մի կողմ, ես շարունակում էի հանել սայլակից մնացած գնումներս:

Եվ հանկարծ տեսնում եմ, որ ինձանից առաջ կանգնած կինը դնում է իր տոպրակի մեջ նույն ապրանքները, ինչ որ ես էի վերցրել: Նույն մայոնեզը, թխված քաբլիթները, հյութը: Դե մտածո ւմ եմ, որ ակցիա էր, երևի բոլորն էլ գնում են:Շարո ւնակում եմ հանել սայ լակիս ապրանքները, երբ տեսնում եմ, որ կինը շարունակում է իր տոպրակի մեջ լցնել…իմ գնումները:

Դրանում համոզվեցի, երբ տեսա, որ իմ սիրելի կոնֆետը հայտնվեց նրա տոպրակի մեջ:Դա ինձ շատ բարկացրեց: Մի՞թե կարելի է այդքան անամոթ լինել: Ես որոշեցի չլռել և շատ բարկացած բարձր ձայնով ասացի.

-Տիկին, ի՞նչ եք անում: Դա իմ ապրանքն է, ինչու՞ եք անամոթաբար վերցնում: Դուք լրիվ կորցրե՞լ եք ձեր խիղճը:

Կինը նայեց ինձ և մի կերպ զսպելով ծիծաղը՝ պատասխանեց.

-Ընկեր ջան, ձեր ապրանքը ոչ մի տեղ չի կորի: Ես այս խանութի ադմինիստրատորն եմ, օգնում եմ գանձապահին, որ հերթը արագ առաջ գնա: Օգնում եմ նաև ձեզ, իսկ դուք այստեղ կանգնած գոռգոռում եք:

Իմ հետևում հերթի մեջ բոլոր կանգնածները սկսեցին բարձր ծիծաղել: Ես այնքան ամաչեցի: Արագ վերցրեցի տոպրակներս և հեռա ցա խանութից: Որոշել եմ այլևս չմտնել այդ սուպերմարկետ, չնայած ոչ մի վատ բան չեմ արել, միևնույնն է, ինձ անհարմար եմ զգում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS