ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում հայտնել է.
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, հունիսի 2-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 2-5-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի հունիսի 4-5-ին, Արարատյան դաշտում և Երևանում հասնելով +36․․․+37 աստիճանի։
Երևանում հունիսի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նշվում է նաև, որ Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը նորմայի սահմաններում։