Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյան-Ալիև հանդիպումն, ու վճարովի «մտահոգվողները»․..
Սկսենք վերջիններից. եթե մի քիչ կոպիտ լինի, նորմալ մարդկանց խնդրում եմ՝ չնեղանալ: 2008 թվականից ամենասուր քննադատության եմ ենթարկել Հայաստանի ազատությունը գողացած Քոչարյան-Սարգսյան երկվորյակին: Հանուն ճշմարտության՝ չեմ խնայել նաև ընդդիմության ներկայացուցիչներին…Շուրջ 11 տարի է լինում.
ֆեյսբուքում այս օրերին գլուխ բարձրացրած նախկին ու ներկա լրագրողներից ու հասարակական գործիչներից որևէ ծպտուն այդ տարիներին դուրս չի եկել՝ ապօրինությունների, բռնությունների ու կեղծիքների վերաբերյալ:
Ընդհակառակը՝ հորիզոնական դիրքով պառկել են և հաճույք ստացել. հայտնի մարմնամարզիկից սկսած, հայտնի դերասանով վերջացրած: Բանը հասել է նրան, որ Ռիտա Սարգսյանից, կարճ ժամանակ առաջ, ոսկե թևնոց ստացած երգիչներն էլ են մարդ դարձել ու «հաչում են» նախկին տերերի վրա…
Կներեք, բայց պիտի ասեմ՝ ո՜նց եմ զզվում ձեզնից, այ պատեհապաշտ սրիկանե՛ր, այ մշակույթ պղծող ու արվեստ աղավաղող, պահ բռնող ոչնչություններ, ո՞նց եք ձեր էրեխեքի աչքերին նայում, ո՞նց եք ձեր կանանց ծոցը մտնում՝ տղամարդու կերպարով…
Տեսնես մեկ օր ձեր հարմարվող ու փսլնքոտ տեսակն այնքան կպակասի, որ մատների վրա հաշվենք կամ, որպես գարշանքի օրինակ, թանգարանում ցուցադրենք…
Այ Նիկոլի կոթը բռնել ցանկացողնե՛ր, այ Աստծո խեղճե՛ր…ախ, ոնց եմ զզվում ձեզանից… այ, «երեխա պահելու» պատճառաբանությամբ, իշխողների հետույքը գրկողներ, գոնե ձայններդ կտրեք էլի…
Հիմա գանք Փաշինյան-Ալիև հանդիպմանը. մեր ընտրածն է, ու ես վստահ եմ՝ մի քանի տարի անց չենք ապշելու, թե՝ Նիկոլը, Ալիևի հետ, Մադրիդյան սկզբունքի պես մի անհեթեթություն է քննարկել կամ քննարկում…Նիկոլը շատ լավ գիտի և զգում է թե՛ պատասխանատվությունը, թե՛ հայ ժողովրդի աներերությունը Արցախի հարցում:
Այնպես որ, հանգիստ վեր ընգեք տեղներդ, հանգիստ վեր ընգեք տեղներդ…
Հայոց հարցը, ասել է թե՝ Արցախի հարցը ազգովի ենք լուծելու՝ մեր հրաշք զինվորով ու բանակով, մեր վճռականությամբ…գնացե՛ք, շարունակե՛ք ստորանալ քոչարյանական ոհմակներին, որոնք տարիներ շարունակ ձեր հացը կերան, ու դուք սոված լռում էիք, ովքեր ձեր ազատությունը պղծեցին, ու դուք պղծողի ոտքերն եք լպստում, ովքեր ձեր էրեխեքից վերցրած ու զինվորի արյամբ ստեղծած փողերով այսօր հեռուստատեսություններ ու կայքեր են բացում, ու ձեր նման անհայրենիք ու անինքնասեր արարծները աշխատում են նրանց համար…
ո՜նց եմ խղճում ձեր կանանց ու էրեխեքին…էրեխեքն ամաչելու են այդպիսի հայրերի համար, իսկ կանայք՝ տղամարդ ու տան տեր են երազել, բայց հաճախորդ հացկատակների են հանդիպել…»։