Սպասված լավ լուր ՌԴ մեկնողների համար․․․

Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել դեպի Ռուսաստանի տարածք լիզինգային կամ վարձակա-լական հիմունքներով ավտոմեքենաների մուտքի հետ կապված կարգի ու գործողության ժամկետների մասին։

Ըստ այդմ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, օտարերկրացիները կարող են Ռուսաստան մուտք գործել նման մեքենաներով, առանց մաքսատուրք վճարելու դրանց համար։ Խոսքը վերաբե-րում է ԵԱՏՄ անդամ պետություններում մշտական բնակություն ունեցողներին։

Կարեւոր է, որ ֆիզիկական անձը, որը նման ժամանակավոր կերպով տրանսպորտային միջոցի փոխադրում է կատարում չունենա չկատարված պարտավորություններ մաքսային վճարումների հարցում կամ չունենա վար-չական տույժ ԵԱՏՄ տարածքում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS