Սպիտակուցների և օգտակար աղբյուր դիաբետիկների համար

Դիաբետի վերահսկողության գործում մեծ դերակատարում ունի հատկապես սննդակարգը. առանց ճիշտ սնվելու՝ դեղերը սովորաբար չեն կարող դիաբետով տառապող հիվանդների արյան մեջ գլյուկոզայի մակարդակն արդյունավետորեն վերահսկել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք հարուստ են սպիտակուցներով եւ օգտակար դիաբետիկների համար:

Ընդեղեններ

Ամենօր 5բաժակ ընդեղենայինմթերքի օգտագործումը նվազեցնումէ սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, օգնում կարգավորել քաշը, ինչպես նաեւ նվազեցնում է ճարպակալվելու հավանականությունը. սա հաստատվել է նաեւ 2016 թվականինհրապարակված հետազոտությամբ:Ընդեղեններիայս բոլոր հատկություններըշատ կարեւորեն դիաբետը վերահսկելիս, ուստի խորհուրդ է տրվում այն պարտադիր ընդգրկել սննդակարգի մեջ:

Ձուկ եւ ծովամթերք

Կանոավորապեսձուկ օգտագործող մարդիկավելի հազվադեպ են բախվում դիաբետիկ ռետինոպատիային եւ դիաբետի դեպքում այլ բարդություններին:

Ընկուզեղեն եւ սերմեր

Ընկուզեղենը մեծ քանակությամբ ճարպեր եւ կալորիաներ է պարունակում, սակայն քիչ չէ նաեւ սպիտակուցների պարունակությունը, եւ դրանք առողջության համար օգտակար են, այդ թվում՝ նաեւ դիաբետիկների: Ամենաօգտակարն են համարվում նուշը, հունական ընկույզը եւ արեւածաղկի սերմերը:

Հավի միս եւ հավի մսից արտադրանք

Հավի անյուղ միսը եւս օգնում է վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակը, այս մթերքը ցածր հիպոգլիկեմիկ ինդեքս ունի:Հետազոտությունը ցույց է տալիս,որ հավի միսը,սպիտակուցի այլ աղբյուրների համեմատությամբ, շատ օգտակար է դիաբետի վերահսկողության համար:

Ձու

Դեռեւս 2011 թվականին կատարված հետազոտությամբ պարզվել է, որ օրական 2 ձու օգտագործող 2-րդ տիպի դիաբետով տառապող հիվանդները «վատ» խոլեստերինի ցածր մակարդակ ունեն, ինչպես նաեւ ավելի լավ են վերահսկում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը եւ արյան ճնշումը:

Ցածր յուղայնությամբ կաթ

Կա սպիտակուցիեւս մի հրաշալի աղբյուր՝կաթը:Հետազոտությունները ցույց են տալիս,որ 6 ամիս ցածր յուղայնությամբ կաթի օգտագործումը բարելավում է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության ցուցանիշները՝ այդ ընթացքում ոչ մի կերպ չազդելով առողջ մարդկանց լիպիդների եւ մարմնի զանգվածի վրա:

Սոյա

Հետազոտությունները ցույցեն տալիս,որ սոյայի արտադրանքը եւիզոֆլավոնները 2րդտիպի դիաբետով հիվանդների օրգանիզմի վրա պաշտպանական ազդեցություն է ապահովում: Սակայն ավելի լավ է զերծ մնալ սոյայի վերամշակված մթերքներից, ինչպիսին է սոյայի կաթը, որը շաքար է պարունակում: Սոյայի ցանկացած մթերք օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում բաղադրությունը կարդալ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS