Սպիտակցի Հայկոն արդեն գրանցվել է ՊԵԿ-ում և հարկ է վճարում. Գիտե՞ք Շոու-բիզնեսի էլ որ դեմքերն են արդեն հարկատու պետությանը…

Երգիչ Սպիտակցի Հայկոն հարկերը վճարում է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա մենեջերը: Այսօր՝ հուլիսի 9-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ հունիս ամսից հարկեր վճարելու համար երգիչների նկատմամբ կոշտ գործողություններ են սկսվել:

Մասնավորապես ՊԵԿ-ը գնահատում է ամեն երգչի վարքագիծը եւ յուրաքանչյուրին անձնական նամակով հրավիրելու է ՊԵԿ՝ քննարկումների:
Սպիտակցի Հայկոյի մենեջերը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք ծանուցումներ չեն ստացել, քանի որ հարկերը վճարում են: Հարցին, թե որքան ժամանակ է, պատասխանեց՝ մի քանի ամիս է:

Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների՝ հարկեր վճարել-չվճարելու թեմայի մասին խոսակցություններն ակտիվացել են վերջին մի քանի ամիսներին:

Այն պահից ի վեր, ինչ ՊԵԿ-ը հորդորել է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հարկեր վճարել, իրենց եկամուտները հայտարարագրել էին երգիչներ Արամեն, Սարոն, Մարտի Մկրտչյանը, Ռազմիկ Ամյանը եւ Մհեր Արմենիան:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS